Facebook Instagram Youtube
Սև հանքեր
Սև հանքեր
Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում երկրաբանների խումբը հայտնաբերում է ոսկու մեծ պաշարներ։ Լուրը հայտնում են իրենց վարձակալած մեծահարուստին, ով սկսում է միջոցներ ձեռնարկել՝ գյուղում ոսկու հանք բացելու համար։ Սակայն, գյուղացիները ընդիմանում են։ Խնդիրն ավելի է սրվում, երբ պարզ է դառնում, որ հանքը բացելու համար վնասվելու է նրանց գյուղի գերեզմանատան մի հատվածը։
Գյուղացիների պայքարը ավելի է բարդանում, երբ պարզվում է, որ մեծահարուստը կաշառել է գյուղապետին, մարզպետին և մարզային ոստիկանապետին։ Տեղի է ունենում բախում գյուղացիների և գյուղապետի համախոհների միջև։ Ի վերջո աղմուկը հասնում է Երևան…