Array ( [mr_id] => 59988 [mr_node] => 60551 [mr_media] => 64556 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64556 [media_album] => 1 [media_path] => media/2017/02/64556.jpg [media_name] => f56c208ba5dfec_56c208ba5e007.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-02-13 16:42:30 )
Facebook Instagram Youtube
Խորհրդարանական ընտրությունների տեխնիկան շահագործող մասնագետները սկսել են վերապատրաստվել
Եվրոպայի խորհուրդը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ ամփոփում է առաջիկա ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականները:

Ընտրություններից առաջ սա գլխավոր փորձն էր: Կիրակնօրյա ՏԻՄ ընտրությունները նոր ընտրական օրենսգրքով, նոր տեխնիկական միջոցներով տեղի ունեցան 7 համայնքներում: Երկու օր անց, ԿԸՀ նախագահը հանգիստ շունչ է քաշում` փորձը լավ անցավ:

Տեխնիկական սարքերի փոքրիկ խնդիրները հարթվեցին ձեռքի կրեմի միջոցով: Խորհրդարանական ընտրություններին այդ խնդիրն էլ չի լինի: Սարքերը աշխատեցնող մասնագետների օնլայն դիմումներն արդեն կան: 12 հազար դիմումներից կընտրվեն վեցը, ընտրության օրն էլ չորս հազար սարքերը կաշխատեցնեն չորս հազար պատրաստված մասնագետները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ կիրակի օրը ընտրություններին հետեւում էր նաեւ Եվրամիությունը: 7 միլիոն եվրոն հենց այդ` նախընտրական նախապատրաստական աշխատանքների համար էր:

Պյոտր Սվիտալսկին գիտի, անթերի ընտրություններ չեն լինում, հատկապես, որ նման արագությամբ նման փոփոխությունները որեւէ այլ երկրում դեռ չեն կիրառվել: Հերթը ընտրողներին ու ընտրվողներինն է: Պետք է կանխել ու խուսափել կաշառք բաժանելու ու վերցնելու գայթակղությունից:

Հերթը դիտորդական առաքելություններինն է: Եվրոպայի խորհուրդը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ ամփոփում է առաջիկա ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականները: Արեւելյան գործընկերության երկրների ընտրական հարցերի լավագույն փորձը կփոխանակեն ու կպատրաստվեն գարնանային ընտրություններին: