Array ( [mr_id] => 61218 [mr_node] => 61098 [mr_media] => 65014 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 65014 [media_album] => 1 [media_path] => media/2017/03/65014.jpg [media_name] => 22402_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-03-20 15:44:45 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 480.39
EUR 536.60
RUB 8.07
Սերժ Սարգսյանը ներկա է եղել «Ռենկո»-ի կառուցելիք ՋԷԿ-ի հիմնարկեքին և այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն
«Ալեքս տեքստիլ»-ն այս տարի ևս 28 միլիոն դոլարի ներդրում կանի և կստեղծի 600 նոր աշխատատեղ:

Կարևորի մասին` կարճ, երկու-երեք նախադասությամբ, և գործընկերները հուշաթերթն ստորագրում են` առանց կարդալու: Իտալական հանրահայտ Ռենկոյի ղեկավարն է և Էներգետիկայի նախարարը: Թղթի վրա գրված է` ջերմակայանի կառուցումը կարևոր քայլ է էներգետիկ ապահովության համար: Նախագծվել է ամենաժամանակակից տեխնոլոգիայով. հենց այդ երկտողն էլ դրեցին շինության հիմքում: 

Նախագծին հաջող ընթացք` ձեռքերը շփելով արտաբերեց Ջովաննի Ռուբինին: Երևանում ջերմաէլեկտրակայանի կառուցումը նրա ընկերության ամենամեծ ներդրումն է Հայաստանում` 300 միլիոն դոլար: Շինարարության ստարտին ներկա Նախագահին Ջովաննի Ռուբինին ասում է` ներդրում են անում, որովհետև վստահում են:

Գործընկերները հիշեցին, թե քանի տարի էին բանակցում, որ նախագիծն իրականանա: Դրա արդյունքում է, որ փոխվարչապետը բաց ճակատով հայտարարում է` ջերմաէլեկտրակայանի կառուցումն առանց պետական պարտք վերցնելու է: Դրա դիմաց երկու տարի ունենում ենք 900 աշխատատեղ` դա շինարարության ընթացքում, դրանից հետո` բարձր վարձատրվող 200 աշխատատեղ: 

Պետությունը 20 տարի կգնի էներգաբլոկի ամբողջ արտադրանքը 6 սենթով` առանց ԱԱՀ-ի: Առաջատար տեխնոլոգիաներով կառուցվող ՋԷԿ-ի հոսանքի ինքնարժեքը համադրելի կլինի արևային և նույնիսկ փոքր ՀԷԿ-երի սակագներին: 

Նախագծի հաջող սկիզբը հայկական կոնյակով նշող իտալացիների ասածն էլ է բաժակաճառի պես հնչում` շատ երկրներում են ներդրում անում, բայց Հայաստանի հետ կապն ուրիշ է: 

Այսպես անվերջ ու ամեն րոպե` տիկին Նարինեն ամեն օր 2700 գուլպա է հագցնում, մյուս կողմից գործընկերուհին դիմավորում է արդուկած: Ապրանքի որակի մասին արտադրամասի պետը խոսում է` ընդամենը մեկ մեկ նախադասությամբ ու մեկ գործողությամբ: 

100 տոկոս բամբակ` մանկական հագուստի արտադրամասում էլ է սա ամենատարածված ֆրազը: Ամբողջությամբ Ռուսաստան են արտահանում` «Դետսկիյ միռ» ընկերության կարևոր գործընկերը հենց իրենք են: Ծրագրում են հայկական շուկան էլ ծածկել տեղական արտադրանոքով:

«Ալեքս տեքստիլ»-ում Նախագահ Սարգսյանի առջև ներդրումային ամբողջ փաթեթը բացեցին` մեկ տարում մի քանի հարյուր աշխատողներով այնքան ապրանք են արտադրել, որ հիմա ոչ ավելի, ոչ պակաս` 308 տոկոս աճ ունեն: Դա մեկ միլիարդ դրամի արտադրանք է: Ներդրումային ծրագրում 2017-ն էլ են ֆիքսել` տարվա ընթացքում նոր արտադրամաս էլ կբացեն` կտորի ու գործված հագուստի: Դա էլ 28 միլիոն դոլարի ներդրում է ու 600 աշխատատեղ: 

Իսկ հիմա` գեղագիտական պարապուրդ` 10 րոպե ընդմիջում: Ղեկավարի աչքից հեռու: Բայց և նրա նախաձեռնությամբ: