Array ( [mr_id] => 61220 [mr_node] => 61100 [mr_media] => 65015 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 65015 [media_album] => 1 [media_path] => media/2017/03/65015.jpg [media_name] => haykuhi chili lxh copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-03-20 16:40:11 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 478.57
EUR 561.79
RUB 8.05
Մեկնում եմ Արցախ. Արցախ են ժամանել 11 երկրից 30 բլոգեր
Բլոգերը երկրին կծանոթանան և կքննարկեն բլոգոսֆերայի խնդիրները:

Մեկնում եմ Արցախ. այս վերտառությամբ գրառումը Անտոն Նոսսիկի բլոգում հայտնվեց մարտի 18-ին: Ռուսաստանի իսրայելցի քաղաքացին, այս գրառման մեջ Ադրբեջանի հասցեին բավական խիստ է արտահայտվել՝ այդ պետության ծնունդն ընդհանրապես պատմական սխալ որակելով: Ադրբեջանական լրատվամիջոցներն անմիջապես արձագանքեցին: 
Բլոգերը Ստեփանակերտ է հասել գրառումն անելու հաջորդ օրը: Մարտի 20-ին արդեն լրագրողների հարցերին էր պատասխանել՝ նաեւ իր գրառման առթիվ Ադրբեջանում բարձրացած աղմուկի մասով:

Նոսսիկի հետ 11 երկրից 30 բլոգեր է ժամանել Արցախ՝ երկրին ծանոթանալու եւ բլոգոսֆերայի առաջ ծառացած մարտահրավերները քննարկելու: Եկել են Ռուսաստանից, Իսրայելից, Չեխիայից, Ֆրանսիայից, Ալժիրից:

Բելառուսից էլ մասնակից կա: Լրագրողների հարցը, թե չի՞ վախենում՝ որ իրեն էլ արտահանձնեն Ադրբեջանին, ընդունում է որպես ակնարկ՝ Լապշինի գործի մասին:

Համաժողովին նաեւ հայաստանյան եւ արցախյան բլոգերներն ու մեդիափորձագետներն են մասնակցել: Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը նոր ժամանակներում մեդիաոլորտի նոր հնարավորությունների մասին է խոսել եւ հակամարտությունների լուսաբանման հարցում նրանց դերի, Արցախի էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը` Արցախի զբոսաշրջային ներուժի: Բլոգերների մի մասն Արցախում առաջին անգամ է: Սպասում էին տեսնել ավերված, աղքատ երկիր: 

Բլոգերների այցը կազմակերպվել է ,Արցախակերտում հասարակական կազմակերպության եւ Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ: Ծրագրում համաժողովից բացի նաեւ շրջագայություն է նախատեսված` Արցախի տեսարժան վայրեր, հնարավոր է նաեւ` առաջնագիծ: