Array ( [mr_id] => 63680 [mr_node] => 62453 [mr_media] => 59649 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59649 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59649.jpg [media_name] => arm144428935632.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Կառավարությունը հավանություն է տվել զարգացման հնգամյա ծրագրի նախագծին և ուղարկել է ԱԺ
Կարճաժամկետ, միջին ու երկարաժամկետ տնտեսական աճ` խնդիր են դնում տեմպն այն աստիճան բարձրացնել, որ կրճատվի Հայաստանի ու զարգացած երկրների` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշների տարբերությունը:

Կառավարությունը հնգամյա ծրագիրը գրեց, մշակեց ու սեղանին դրեց` նախագահի հայտնի ելույթից ուղիղ մեկ ամիս անց: Այն, ինչ մասին Սերժ Սարգսյանը մեկ ժամ խոսեց ԱԺ ամբիոնից, երկարաժամկետ խնդիրներ առաջ քաշող դոկտրինի անուն ստացավ ու հենց դա դրվեց ծրագրի հիմքում: Պլյուս կոալիցիոն գործընկերոջ նախընտրական ծրագիրը:

Ճիշտ այնպես, ինչպես Նախագահն էր ելույթը կառուցել` ծրագիրն էլ է 4 բաժնից բաղկացած` պետական կառավարում-իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն-պաշտպանություն, տնտեսական առաջընթաց և սոցիալական: Եվ բոլորը միասին` կայուն զարգացում երաշխավորող փաստաթուղթ:

Ինչ կփոփոխվի, ինչպես ու երբ՝ ֆիքսել են ամեն ինչ, ոլորտ առ ոլորտ, հստակ ժամկետով, ու գրել, թե երբ դա կզգա քաղաքացին: Կարճաժամկետ, միջին ու երկարաժամկետ տնտեսական աճ` խնդիր են դնում տեմպն այն աստիճան բարձրացնել, որ կրճատվի Հայաստանի ու զարգացած երկրների` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշների տարբերությունը: Ֆիքսվում է միջինը տարեկան 5 տոկոս աճ:

Նախատեսվում է Դուինգ բիզնեսի վարկանիշում Հայաստանը դիրքավորել լավագույնների մեջ` 13 հորիզոնականով առաջ գնալով` հիմա 38-րդ տեղում ենք, կլինենք 25-րդում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նույնիսկ լավագույն քսանյակի մեջ ընդգրկվելու մասին է խոսում: Նվազագույն աշխատավարձը 5 տարում կբարձրանա 25 տոկոս ու կհասնի մոտ 70 հազարի: Աղքատությունը 12 տոկոս կնվազի: Հիմա 30 է:

Գլխավոր տեղում է, բնականաբար, անվտանգությունն ու ազգ-բանակը: Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է նաև ներքինը, և Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց անարդարությանը: Այն, ինչ գրում են ու ինչ մասին խոսում են, պետք է իրագործեն Նախագահի սահմանած բանաձևով` ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա: Կաշառակերության դեմ պայքարը ծրագրի կենտրոնում է:

Կառավարության նոր ծրագրում հաշվի է առնված նաև ինը ամսում արված գործը: Բոլոր հիվանդությունների ախտորոշումը գործադրի ձեռքին է: Նախագիծը հաստատում են, ուղարկում ԱԺ: