Array ( [mr_id] => 63682 [mr_node] => 62455 [mr_media] => 66013 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66013 [media_album] => 1 [media_path] => media/2017/06/66013.jpg [media_name] => TIM @NTRUTYUNNER SHABLON copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-06-19 17:06:46 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 480.39
EUR 536.60
RUB 8.07
Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի 10 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ
Ընտրություններ են եղել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում, Պռոշյանում գյուղում, Արմավիրի Տարոնիկ, Արագածոտնի Մեծաձոր, Սաղմոսավան, Արարատի Սուրենավան, Շիրակի` Հովիտ, Բայանդուր ու Կարմրաքար ու Գեղարքունիքի Ազատ համայնքներում:

Տասը համայնք ընտրել է գյուղապետ ու ավագանի: Ընտրություններ են եղել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում, Պռոշյանում գյուղում, Արմավիրի Տարոնիկ, Արագածոտնի Մեծաձոր, Սաղմոսավան, Արարատի Սուրենավան, Շիրակի` Հովիտ, Բայանդուր ու Կարմրաքար ու Գեղարքունիքի Ազատ համայնքներում:

Արագածոտնի Մեծաձորում ընդամենը 19 ձայնով գյուղապետ է դարձել առաջադրված միակ թեկնածուն` գործող գյուղապետը: Սաղմոսավանում արտահերթ տիմ ընտրություններ էին: 17 տարի Սաղմոսավանը ղեկավարած Գործող գյուղապետը մահացել էր մի քանի ամիս առաջ: Առաջադրված երեք թեկնածուներից գյուղապետ է դարձել նախկին գյուղապետի որդին` Գևորգ Ավագյանը:

Գեւորգ Ավագյանը 69 ձայնով առաջ է անցել մյուս երկու թեկնածուներից` Պատվական Թադևոսյանից ու դաշնակցական Գյուտ Ղազարյանից: Սաղմոսավանի գյուղապետը միակն է, որն այս պահին դեռ չունի նստավայր: Տարածքը, որը ծառայում էր, որպես գյուղապետարանի շենք, նախկին գյուղապետի սեփականությունն էր: Վաճառել էին: Ինչպես Արագածոտնի Մեծաձոր, այնպես էլ Շիրակի Բայանդուր եւ Կարմրաքար համայնքներում մրցկացություն ընդհանրապես չկար: Գործող գյուղապետներն առաջադրված միակ թեկնածուներն էին: 

Բայանդուրի միակ թեկնածուն, նույն ինքը գործող գյուղապետը ոչ միայն մրցակից չուներ, այլեւ նախընտրական ծրագիր` հարգելի պատճառով:

Շիրակի Հովիտում մրցակցություն կար, բայց ընտրապայքարը թեժ չէր: Գործող գյուղապետը մեկ մրցակից ուներ` նույն գյուղի բնակիչ Արարատ Սահակյանը:

Արարատ սահակյանը ընտրված գործող գյուղապետից հետ է մնացել 37 ձայնով:

Կոտայքի Պռոշյան համայնքում փոփոխություն չի եղել, ընտրվել է գործող գյուղապետ Արթուր Մուրադյանը: Նրա միակ մրցակիցն այս ՏԻՄ ընտրություններում առաջադրված միակ կին թեկնածու Արմենուհի Մելիքյանն էր: Գյուղում թեժ պայքարը միայն նարդու սեղանի առաջ էր: Պաստառներ ու նախընտրական քարոզարշավ չի եղել, բայց չընտրված թեկնածուն իր ծրագրերը համագյուղացիներին ներկայացրել էր:

Արարատի մարզի Սուրենավան համայնքում նույնպես վերընտրվել է գործող գյուղապետ հանրապետական Կարո Կարապետյանը: Իր հաղթանակը գյուղապետը կանխատեսել էր դեռ մեկ շաբաթ առաջ:

Արմավիրի Տարոնիկում մրցապայքարը խոստանում էր թեժ լինել, առաջադրվել էր երեք թեկնածու, բայց վերընտրվեց գործող գյուղապետը: Կիրակնօրյա Տիմ ընտրություններում ամենամեծ` Նոր Հաճն համայնքում հաղթել է գործող քաղաքապետը: Հանրապետական Գագիկ Մաթևոսյանը 3073 քվեով առաջ է անցել իր մրցակից, Նոր Հաճնի նախկին քաղաքապետ, Ուզբո մականունով Արմեն Քեշիշյանից: Գեղարքունիքի Ազատ համայնքում միայն ավագանի են ընտրել: