Array ( [mr_id] => 64109 [mr_node] => 62690 [mr_media] => 66204 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66204 [media_album] => 1 [media_path] => media/2017/07/66204.jpg [media_name] => 42-DSC05722.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-07-07 17:18:50 )
Facebook Instagram Youtube
Համայնքների խոշորացման ծրագրով նախատեսվում է 325 համայնք միավորել 34 փնջում
Խոշորացումից դուրս կմնան Արարատի եւ Արմավիրի մարզերը:

Բասենը Ջրառատի, Ախուրյանի ու ևս 5 համայքների հետ միավորվելու է Ախուրյանի փնջում: Բասենի համայնքապետը բարձրաձայնեց` իր իրավունքները ոտնահարվում են զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ է տալու ժամանակից շուտ: Նախարարության ներկայացուցիչը պարզաբանեց` համայնքները բնակավայրեր են դառնալու, համայնքի ղեկավարներն էլ` վարչական ղեկավարներ: Տարբերությունն այն է, որ ընտրովի պաշտոնը դառնալու է հայեցողական: Աշոտ Գիլոյանը շտապեց հանգստացնել համայնքապետերին` միավորումը կրճատում չի ենթադրում: Մեջբերեց հարեւան Վրաստանի փորձը: Ասում է` ուսումնասիրել են, բավական հաջող է:

Նախարարության ներկայացուցիչը ցուցակը թերթեց: Առաջին էջին. Բասեն համայնք` սեփական եկամուտների հավաքագրումը 42 տոկոս է: 

Ջրառատի համայնքապետը ոտքի կանգնեց: Սեփական եկամուտների հավաքագրման մոտ 100-տոկոսանոց ցուցանիշ ունեն: Հարեւան գյուղերին աղջիկ չեն տալիս, բարերարներից նվեր ստացած շտապբուժօգնության մեքենան էլ տալ չեն ուզում:

Կառավարության որոշմամբ` այս տարի հանրապետության 325 համայնք կմիավորվի 34 փնջում: Խոշորացումից դուրս կմնան Արարատի եւ Արմավիրի մարզերը: Ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին: