Array ( [mr_id] => 64306 [mr_node] => 62798 [mr_media] => 66279 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66279 [media_album] => 1 [media_path] => media/2017/07/66279.jpg [media_name] => Revolucia balvanka .jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-07-17 11:47:03 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 483.66
EUR 567.24
RUB 8.15
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը
ՀՀ զինված ուժերն ունեն անհրաժեշտ զինատեսակները և բավարար քանակի զինամթերք:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը: «Ռ-Էվոլյուցիայի» հետ հարցազրույցում Նախագահը հայտարարեց, որ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։

«Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը»:

Արցախի խնդրի կարգավորման համար ո՞րն է զիջման սահմանագիծը: Նախագահը հայտարարեց, որ վերջին 20 տարիներին Հայկական կողմը չի խոսել զիջումների մասին, այլ միայն խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։

«Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը, եթե 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»:

Սաթիկ Սեյրանյանի հետ հարցազրույցում նախագահը անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին հնչող մեղադրանքներին: Սերժ Սարգսյանը պարզաբանեց, որ Մինսկի խումբը կամ միջազգային կառույցները հավասարության նշան չեն դնում հակամարտության կողմերի միջև։ Նա հիշեցրեց Մինսկի խմբի երեք հայտարարությունները, որոնք հստակ` ցույց տվեցին հրադադարը խախտող կողմին: Եթե կառույցն ամեն անգամ մատնացույց անի Ադրբեջանին, կնշանակի խրախուսել հայկական կողմին՝ շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել։ Մյուս կողմից` Մինսկի խմբի անդամների համար որևէ կասկած չկա, թե որ կողմն է լարվածության հեղինակը:

«Անկեղծ ասած, ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչո՞ւ Դուք կոնկրետ մատնացույց չեք անում՝ ասեց, գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող է դառնանք կողմ և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը ցանկալի չէ նաև մեզ համար և, միգուցե առաջին հերթին մեզ համար, որովհետև մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ են»:

Նախագահը անդրադարձավ նաեւ սահմանային էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքներին եւ հայտարարեց, որ այս կառույցը երբեք Հայաստանի շահերին հակասող հայտարարություն չի արել: Նա կոչ արեց, ՀԱՊԿ գործողությունների մասին պատկերացում կազմելու համար ուսումնասիրել կառույցի փաստաթղթերն ու հայտարարությունները:

«ՀԱՊԿ-ը և նրա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անձամբ մշտապես արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին և արձագանքել է շատ կոշտ: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը ավելի պասիվ դերակատարություն պետք է ունենա շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս, որովհետև, այնուհանդերձ, նրանք ունեն դիրքորոշում, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, պաշտպանական բանակն է և ոչ թե հայկական բանակը»:

Ռուսաստանի զենքն Ադրբեջանին վաճառելու վերաբերյալ Սաթիկ Սեյրանյանի հարցին ի պատասխան, նախագահը հայտարարեց, որ մինչեւ հիմա Ռուսական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել այս հարցը և դա երկու երկրների հարաբերությունների ամենացավալի կողմն է:

«Այդ խնդիրը՝ հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է։ Այդ հարցն, իմ կարծիքով, ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար»:

Սերժ Սարգսյանը պարզաբանեց, որ զինված ուժերը ունեն անհրաժեշտ զինատեսակները և բավարար քանակությամբ զինամթերք, սպառազինությունը պարբերաբար թարմացվում է: Նախագահը անդրադարձավ Բեռլինում արած իր հայտարարությանը, թե հայկական կողմը 80-ականների զենքով է կռվում:

«Իրենց քաղաքագետ կոչողները պետք է շատ լավ հասկանան, թե խոսքը որ լսարանում է հնչում և ինչ նպատակով էր հնչում։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ այո, այն ժամանակ մենք չունեինք որոշ զինատեսակներ, որ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել։ Իսկ ինչ է՝ գաղտնի՞ք է արդյոք, որ Ադրբեջանը մեզնից հարուստ է, որ Ադրբեջանն ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա և այլն։ Գաղտնիք չէ»։

«Ռ-Էվոլյուցիայի» հետ հարցազրույցում Նախագահը անդրադարձավ նաեւ ներքաղաքական խնդիրներին: Սերժ Սարգսյանը՝ վարչապետ դառնալու հարցին ի պատասխան հայտարարեց, որ մինչեւ 2018 թվականը շատ ժամանակ կա եւ դեռեւս չի մտածել եւ դա էական չէ:

«Ինչ էական է դա Մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին:

Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է»:

Անդրադառնալով կառավարության խոստմանը՝ առաջիկա տարիներին 3 միլիարդ դոլարի ներդրում ապահովելու մասին, Նախագահը կարևորեց միտումը և ավելացրեց , որ դրական տեղաշարժեր է տեսնում երկրի տնտեսությունում։