Array ( [mr_id] => 64308 [mr_node] => 62799 [mr_media] => 59770 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59770 [media_album] => 7 [media_path] => media/2016/02/59770.jpg [media_name] => 1034161420.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-09 13:02:42 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 478.04
EUR 564.85
RUB 8.30
Ասադի բանակը «Իսլամական պետություն»-ից հետ է խլել կարևոր հենակետեր
«Իսլամական պետության» պարտությունները Սիրիայում բացում են քաղաքական կարգավորման հնարավորություն:

Սիրիայի և Իրաքի կեսը ժամանակին գրաված «Իսլամական պետության» ահաբեկիչները ջախջախիչ պարտություններ են կրում: Իրաքում կենտրոնը կորցնելուց հետո՝ թիրախում սիրիական Ռաքքան է:

Ասադի բանակը «Իլամական պետության» ձեռքից հետ է խլել կարևոր հենակետեր և նավթահորեր: Ահաբեկիչները պարտվում են, ամենայն հավանականությամբ` կորցրել են իրենց առաջնորդին, շարունակում են կորցնել տարածքներ, բայց վտանգը պահպանվում է, ընդ որում` ամբողջ աշխարհում:

Ուրբաթ Հուրգադայում կատարված հարձակման պատճառով Եգիպտոսի իշխանությունը ուժեղացրել է անվտանգությունը զբոսաշրջային վայրերում: Ահաբեկչությունները, դրանց փորձերը կարող են լինել ցանկացած տեղ` Ռաքքայից Լոնդոն:

«Իսլամական պետության» պարտությունները Սիրիայում բացում են քաղաքական կարգավորման հնարավորություն: Բայց եթե նույնիսկ Մերձավոր Արևելքում ոչնչացնեն բոլոր ահաբեկիչներին, աշխարհի տարբեր հատվածներում ահաբեկչությունների վտանգը շարունակելու է պահպանվել: