Array ( [mr_id] => 64355 [mr_node] => 62815 [mr_media] => 66288 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66288 [media_album] => 1 [media_path] => media/2017/07/66288.jpg [media_name] => ANI KGN copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-07-17 16:37:23 )
Facebook Instagram Youtube
Հնդկական ընկերությունը մտադիր է Հայաստանի բուհեր ուղարկել երիտասարդ հնդիկների
«Բիլիմորիա» ընկերությունը մտադիր է Հայաստանի բուհեր ուղարկել երիտասարդ հնդիկների` կրթությունը շարունակելու, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեքբերելու համար:

Հնդկաստանից – Հայաստան` առաջին անգամ և հստակ նպատակով՝ հայ-հնդկական կապերը կրթական ոլորտում խորացնելու առաքելությամբ: Հնդկական «Բիլիմորիա» ընկերությունը մտադիր է Հայաստանի բուհեր ուղարկել երիտասարդ հնդիկների` կրթությունը շարունակելու, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեքբերելու համար:

Նեվիլ Բիլիմորիան այս ամենին տեղում է ծանոթացել: Սեղանին Տնտեսագիտաան համալսարանի առաջարկներն են: Ռեկտորի խոսքով` համալսարանում տարին նվազագույնը 30 հնդիկ ուսանող կարող է սովորել: Նման փորձ արդեն ունեն` վերջին մի քանի տարում մագիստրոսական ծրագրով համալսարանը դիպլոմավորել է տասնյակ հնդիկ ուսանողների: Հիմա էլ նոր հոսք են սպասում:

Հնդկական կողմին Հայաստանում հետաքրքրում են առավելապես տեխնիկական/ինժեներական բուհերը: Հնդկաստանում ամենապահանջվածն են։ Այդ պատճառով` Նեվիլ Բելիմորիան նաև Ամերիկյան, Ճարտարաապետա-շինարարական և Ագրարային համալսարանների առաջարկները կհավաքի ու Հնդկաստանում ուսանողներին կներկայացնի բոլոր մանրամասները: