Array ( [mr_id] => 64718 [mr_node] => 63036 [mr_media] => 66457 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66457 [media_album] => 1 [media_path] => media/2017/08/66457.jpg [media_name] => children_addicted_to_computer_games_1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-08-12 16:23:59 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 481.35
EUR 565.97
RUB 8.40
Համակարգչից ու ցանցային խաղերից կախումը վտանգում է մարդու ֆիզիկական եվ հոգեբանական առողջությունը
Ճիշտ ինչպես թմրանյութից և ալկոհոլից կամ նույնիսկ ավելի` վտանգավոր է համակարգչից ու ցանցային խաղերից կախումը: Բոլոր դրսևորումներով, հետևանքներով: Ոչ միայն դեռահասների, այլև չափահասների դեպքում: Համակարգչից կախվածությունը հստակ ախտանշան ունի

Երկու տարեկան երեխաները պլանշետներից են օգտվում: սա կախվածության ու խնդիրների սկիզբն է:

Համակարգչային ագրեսիվ խաղերի սցենարով սեփական ընտանիքի սպանություն կամ ինքնասպանություն: Ողբերգական պատմությունները` արտասահմանում են: Հայաստանում իրավիճակը պակաս լուրջ է, բայց ոչ պակաս մտահոգիչ:

Կանխարգելիչ կամ կախվածությունից ազատվելու գրագետ միջոցը համակարգչի առջև անցկացված ժամանակը վերահսկելն է: Պետք է հստակ ժամանակ սահմանել և հետևել այդ սահմանին: Երեխաների համար առավելագույնը 20 րոպեն, մեծահասակների համար` 2 ժամ. սա օրվա ընդունելի նորման է: