Array ( [mr_id] => 64793 [mr_node] => 63088 [mr_media] => 66493 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66493 [media_album] => 1 [media_path] => media/2017/08/66493.jpg [media_name] => vitali cucahandes copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-08-19 12:27:32 )
Facebook Instagram Youtube
Ստեփան Անդրանիկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսում իր ուղին է կինոարվեստում
Հայկական ֆիլմարտադրության դասական դարձած նմուշների համար արված էսքիզներ, դեկորների ֆոտո-պատմություններ, մեծ արտիստների դիմանկարներ ու գեղանկարչական աշխատանքներ:

Ցուցահանդեսը անցած տարի պետք է կազմակերպեին, սակայն Ստեփան Անդրանիկյանը նախընտրեց այս օրը՝ իր 90-ամյակին: Ցուցահանդեսը հիմա իրականություն է դարձել, բայց առանց նրա. Ստեփան Անդրանիկյանը ամիսներ առաջ հրաժեշտ տվեց կյանքին:

Ցուցահանդեսն ընդգրկում է 1940-2016 թվականներին արված գործերը և ներկայացնում նկարչի ստեղծագործական ուղին կինոարվեստում: Նա իր կյանքի 40 տարիները հենց այս ոլորտին է նվիրել: Միայն մի էսքիզ այստեղ չէ, որը Փարաջանովի հետ էին ծրագրել ստեղծել, բայց այդպես էլ իրականություն չդարձավ:

Այստեղ են բեմադրող-նկարչի գեղանկարչական ու գրաֆիկական գործերը. մշակույթի գործիչների, նրա ժամանակակիցների դիմանկարներն ու ճեպանկարները: Աշխատելով Հայֆիլմում՝ նա բեմադրող նկարիչը է եղել 32 ֆիլմում: Ամենատպավորիչ աշխատանքները հենց երիտասարդ տարիներին են իրականություն դարձել:

«Տժվժիկ» ֆիլմը բեկումնային դարձավ երիտասարդ բեմադրող նկարչի համար: Փոքր տաղավարում պետք էր եկեղեցու դեկորներ պատրաստեր: Ստեփան Անդրանիկյանի կուրսային աշխատանքը դարձավ դասական գործ: