Array ( [mr_id] => 65497 [mr_node] => 63420 [mr_media] => 59654 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59654 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59654.jpg [media_name] => ժողով.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:34:05 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 483.66
EUR 567.24
RUB 8.15
ԱԺ-ն վավերացրել է ՀՀ և Ֆրանսիայի միջև առանց թույլտվության բնակվողներին հետ ընդունելու համաձայնագիրը
Մուտքի արգելքը հանելու հարցով Հայաստանի միգրացիոն ծառայությունը գործակցում է ռուս գործընկերների հետ:

Խորհրդարանի օրակարգում ընդգրկված հարցերի գերակշիռ մասը համաձայնագրեր էին: Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագիրը: Այն սահմանում է անօրինական միգրանտների հետընդունման կանոնները` ճշտում է մաքսային սահմանները եւ այն պաշտոնայներին, որոնք երկու կողմից զբաղվելու են անօրինական միգրանտների վերադարձով: 

Համաձայնագրի մասին այսքանը, քննարկման շարունակությունն այլեւս թեմայի հետ կապ չուներ: Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր էր Ռուսաստանից արտաքսված Հայաստանի քաղաքացիների ճակատագիրը: 

Գագիկ Եգանյանը պարզաբանեց, որ խոսքն այս դեպքում ոչ թե արտաքսելու, այլ մանր ու մեծ խախտումներ թույլ տվածների նկատմամբ Ռուսաստանի սահմանծ պատժամիջոցների մասին է: Այդ գործընթացը սկսվել է 2014-ին, որից հետո 3 միլիոն օտարերկյա քաղաքացիների թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի տարածք: Հայաստանի միգրացիոն ծառայությունը Ռուսաստանի գործընկերների հետ ընթացակարգ է սահմանել, որով 15000 դիմած քաղաքացիներից 6000-ի խնդիրը լուծվել է:

Քաղաքացիների դիմումների բումն, ըստ Գագիկ Եգանյանի, 2015 թվականին էր, երբ օրը 100-200 մարդ էր դիմում գրում, սակայն հիմա միգրացիոն ծառայությունը շաբաթը 10 դիմում է ստանում: Մուտքի արգելքը հանելու համար քաղաքացիները պետք է դիմեն Հայաստանի միգրացիոն ծառայության գրասենյակ, որից հետո միգրացիոն ծառայությունը դիմում է Ռուսաստանի գործընկերներին: