Array ( [mr_id] => 65510 [mr_node] => 63421 [mr_media] => 66747 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66747 [media_album] => 1 [media_path] => media/2017/09/66747.jpg [media_name] => 25414_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-09-14 14:08:54 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 483.66
EUR 567.24
RUB 8.15
Նախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը
Դպրոցի օծումը կատարել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Էլենն ու ևս 470 աշակերտ վաղ առավոտից շտապում են ոչ թե դասի, այլ նորակառույց դպրոցի բացմանը: 4 տարի նախագծել են, 4 տարի էլ կառուցել: Սկզբում այս տարածքում 6-րդ գիշերօթիկ դպրոցն էր, հետո այն դարձավ Վաղարշապատի 13-րդ հանրակրթական դպրոց: Հենց դրա հենքի վրա 2009-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Էդուարդո Էռնեկյանի բարերարությամբ կառուցվեց Էօրնեկեան հանրակրթական դպրոցը:

Հանրակրթության չափանիշները տեղի մանկավարժները համեմելու են սեփական նորարարություններով, կրթական նոր մեթոդներով ու դաստիարակության մշակույթի հատուկ հմտություններով:

Էօրնեկեան հանրակրթական դպրոցում կարող է սովորել 600 աշակերտ` մեկ հերթով: Նոր մասնաշենքի բացմանը սպասում էր դիվանագիտական կորպուսի գրեթե ամբողջ էլիտան, նաև բարերարները:

Կրթական նոր կառույցի բացման արարողությանը ներկա էր նաև երկրի նախագահը: հայոց երկրի հոգևոր մայրաքաղաքում կրթօջախի առաքելությունը նաև համայն հայությանը համախմբելն է:

Էօրնեկեան հանրակրթական դպրոցը պաշտոնապես բացված է: Նախագահը տեղում ծանոթանում է իրականացված աշխատանքին, պայմաններին: 

Հատուկ դիզայն, նաև անհատական համակարգիչներ: Լաբորատորիաներ, ընթարցասրահ, մարզասրահ, նաև շախմատի մասնագիտացված դասասենյակ: 

Հենց այստեղ է սովորում Էջմիածնի շախմատի չեմպիոնը մինչև 10ը տարեկանների շրջանում: Պատանի շախմատիստը նախագահին առաջարկեց խաղի մեջ մտնել: 

Կրթությունն անվճար է, ընդունելությունն էլ հարցազրույցով է և քննություններով: Էդուարդո Էռնեկյանը հոգացել է, որ դասագրքերն անվճար լինեն: Լավ մարդ ու բանիմաց երիտասարդ լինելու երաշխիքի համար Էռնեկյանցիները շնորհակալ են իրենց բարերարներին և նախագահին: 

Յուրանքանչյուր երեխայի համար Էռնեկյանի նախաձեռնությամբ հաշվեհամար է բացվել: 12 տարի սովորելուց հետո դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ իր հետ կտանի 1200 դոլար` ուսումը շարունակելու նպատակով:

Ապագան խորհրդանշող ծառատունկ: Նախքան էռնեկյանցիներից հեռանալը հենց դպրոցի հիմնադիրների եղևնիների կողքին Սերժ Սարգսյանը նույնպես ծառ տնկեց: