Array ( [mr_id] => 65824 [mr_node] => 63576 [mr_media] => 66869 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66869 [media_album] => 1 [media_path] => media/2017/09/66869.jpg [media_name] => 02c71770514534c76dac4bd604f2f-620x330.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-09-25 15:49:04 )
Facebook Instagram Youtube
ՌԴ կրթության նախարարը՝ Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտոր
ՌԴ կրթության նախարարն այցելել է ԿԳՆ և մանկավարժական համալսարան ու քննարկել համատեղ ծրագրերը:

Մանկավարժականի ուսանողները համալսարանի ապագա պատվավոր դոկտորին են դիմավորում: Ռուսաստանի կրթության նախարարին նախ՝ «Պուշկինի ինստիտուտի» ռուսաց լեզվի թեստավորման կենտրոնն են ցույց տալիս՝ իր բոլոր հնարավորություններով: Մեծ դահլիճում հայկական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչներն են սպասում տիկին նախարարին: Կարևորում են հատկապես մանկավարժների փոխանակման ծրագրերն ու լեզվի ուսուցման մեթոդաբանությունը: Եվ ամենասպասված պահը: 

Մանկավարժականը երկրորդ համալսարանն է, որտեղ Օլգա Վասիլևան պատվավոր դոկտորի կոչում է ստանում: Ասում է՝ թեև գիտեր արարողության մասին, բայց հուզվում է: Աշխատանքային հարցերն ավելի վաղ են քննարկել: 

Գործնական հարցերը նախարարությունում են քննարկել՝ վաղ առավոտյան: Կրթությունից գիտություն, գործակցությունն ավելի են ուժեղացնելու: 

Տիկին Վասիլևան դուրս է բերել հայ գործընկերների հաջողության բանաձևը հատկապես մաթեմատիկայի ասպարեզում: Մաթեմատիկական ուժեղ գիտելիքներն էլ իրենց հերթին զարգացնում են այթի ոլորտը: 

Հայ գործընկերներին հետաքրքիր է 100-ից քիչ աշակերտ ունեցող դպրոցների՝ ռուս գործընկերների կառավարման մեթոդիկան: