Array ( [mr_id] => 65967 [mr_node] => 63658 [mr_media] => 66924 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66924 [media_album] => 1 [media_path] => media/2017/09/66924.jpg [media_name] => 25841_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-09-27 16:25:45 )
Facebook Instagram Youtube
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը Մայր Աթոռին նվիրաբերել է Նոյյան տապան երաժշտական գանձատուփը
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատենադարանում ներկա են գտնվել «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին:

Ճիշտ այնպես, ինչպես Նոյի տապանը, «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ստեղծածա այս տապանն էլ նոր կյանք ու նոր շունչ տվեց հայկական երաժշտական ամբողջ գանձարանին: Ժողովրդական ու աշուղական, հոգեւոր ու ծիսական, Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանների ամբողջ մշակութային ժառանգությունը մեկ վայրում է` այստեղ, տապանի մեջ: Այն հայկական երաժշտության հնչող խորհրդանիշ դարձնելն Արթուր Ջանիբեկյանի գաղափարն էր: 

Վեհափառ հայրապետի օրհնությամբ ու նախագահի ներկայությամբ` Արթուր Ջանիբեկյանը պատմում է անցած երեք տարիների մասին: Հիմնադրամը ստեղծվեց 2014-ին, հայկական երաժշտության շուրջ ընկերական քննարկումներից ու բանավեճերից հետո էլ ամեն ինչ սկսվեց: 

Մեկ որոշումով ու մեկ շնչով էլ սկսվեց այն, ինչն այսօր մշակութային ու երաժշտական աշխարհն անվանում է գրեթե անհնար ու հաստատ բացառիկ: 

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի հեղինակները գտան, ձայնագրեցին, թվայնացրեցին ու armenianmusic.am կայքում տեղադրեցին 500-ից ավելի երաժշտական նմուշներ` կոմիտասյան չափանիշներով ընտրված 350 ժողովրդական, 100 հոգեւոր, եւ 100 գործիքային երգեր: 500-ից ավելի երգերը կատարեցին 700-ից ավելի երաժիշտներ: Լավագույն մասնագետները, նրանք, որոնցից շատերն ունեին ասելիք, բայց չունեին դա անելու համար տեղ, սիրով միացան թիմին: 

Սա Արթուր Ջանիբեկյանի գաղափարն էր, բայց ահա նրանք, ովքեր օգնեցին իրականություն դարձնել մեծամասշտաբ այս պրոյեկտը: Նրանք այսօր բեմում կանգնած` ընդունում են շնորհավորանքաները: Բայց ընդամենը մի քանի տարի առաջ, միայն երազում էին: 

Ֆիլմ, որը մի քանի րոպեում պետք է ցույց տա անցած երեք տարիներն ու կատարված աշխատանքը: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը նախ գործարկեց հայկական ամենամեծ ձայնադարանը` armenianmusic.am-ը, հետո արդեն հրատարակությունների հերթն էր: 

Նախ հրատարակվեց Կոմիտասի «Հազար ու մի խաղ» ժողովածուն: Վարդապետի երազանքը` հարյուրից ավելի բացառիկ նմուշներ ստեղծելը, հարյուր տարի անց իրականություն դարձավ: Ընդամենը մի քանի ամիս առաջ, մշակութային հիմնադրամը հենց այստեղ` Մայր Աթոռում ցույց տվեց եւս երկու բացառիկ հրատարակություն` 120 տարի առաջ հրատարկված Մակար Եկմալյանի «Պատարագն» ու 140 տարի առաջ հրատարկված «Ժամագիրքը»: Մաեստրո Մանսուրյանը լսում է կատարված աշխատանքի մասին ու հատկապես ուրախանում, որ այս ամենը կատարվում է Մայր Աթոռում ու հենց Կոմիտասի ծննդյան օրը: 

Երաժշտական տապանն այսօր ու այսուհետեւ միշտ կհանգրվանի Մայր Աթոռում: Հիմնադրամի ընծան է: Ընդամենը մի քանի հպում ու լսելի կլինեն հայ մարդու ստեղծած բոլոր երգերը` աշխատանքայինից մինչեւ Էպիկական, ծիսականից մինչեւ օրորոցային ու մանկական, աշուղականից մինչեւ հոգեւոր ու ժողովրդական հարյուրավոր երգեր: