Array ( [mr_id] => 66723 [mr_node] => 63981 [mr_media] => 67250 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 67250 [media_album] => 1 [media_path] => media/2017/10/67250.jpg [media_name] => voske dproc copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-10-17 16:32:21 )
Facebook Instagram Youtube
Ոսկե դպրոց. Նոր սիթքոմ՝ «Արմենիա Պրեմիում»-ի եթերով
«Արմենիա Պրեմիում»-ով երեքշաբթի, հինգշաբթի, ժամը 21:00-ին դիտեք «Ոսկե դպրոց» սիթքոմը:

«Արմենիա Պրեմիում»-ը սկսում է ցուցադրել ամենաարտառոց դպրոցի պատմությունը: Այսօրվանից եթերում կլինի նոր սիթքոմ: Գլխավոր դերում` Վաչե Թովմասյան: Հանցագործը ոստիկաններից փախչելիս թաքցնում է գողացած ոսկեղենը: 5 տարի անց բանտից դուրս է գալիս ու պարզում, որ թաքստոցի տեղում դպրոց է կառուցվել: Ոսկին գտնելու համար այդ դպրոցում աշխատանքի է անցնում որպես պատմության ուսուցիչ:

Դպրոցում ամենաարտասովորը պատմության ուսուցիչը չէ: Արմքոմեդիից Սերգեյ Սարգսյանն էլ է այստեղ: Իրադարձությունները սիթքոմում զարգանում են անընդհատ ու արագ: Ամենաանկարգ դասարանի դասղեկի և գող-պատմության ուսուցչի հարաբերություններն էլ ձևավորվում են խիստ անսպասելի:

Ամեն ինչ ու բոլորին կվերահսկի փոխտնօրենի կերպարով Լալա Մնացականյանը: Ոսկի որոնողի առաջին խոչընդոտը նրա պահանջն է` ներկայացնել մանկավարժի դիպլոմը: «Ոսկե դպրոցը» կհեռարձակվի բացառապես «Յուքոմ» ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի աշնանային եթերաշրջանում: Սիթքոմը եթերում կլինի կլինի ամեն երեքշաբթի և հինգշաբթի Ժամը լրատվականից հետո` երեկոյան 21:00-ին: