Array ( [mr_id] => 72479 [mr_node] => 67610 [mr_media] => 65970 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 65970 [media_album] => 13 [media_path] => media/2017/06/65970.jpg [media_name] => 600 400.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-06-15 11:05:47 )
Facebook Instagram Youtube
Դեպի վայրէջք
Դեպի վայրէջք
25 մասանոց ֆիլմ, որը բացահայտելու է դեպի սպիտակ ստրկություն տանող բոլոր ճանապարհները:
Մեր հերոսները 5 հոգի են. ինքնաթիռի անձնակազմ, ովքեր 3 տարի միասին են եղել գրեթե բոլոր թռիչքների ժամանակ. Սոսը (Սարգիս Գրիգորյան), Սառան (Էմմա Մանուկյան), Սոնան (Մերի Հակոբյան), Ավետը (Վարդան Հովսեփյան) և Վիկան (Էվա Խաչատրյանը): Սոսն ու Սառան ամուսիններ են:
Երեք տարի առաջ, երեխա ունենալուց հետո, Սառան վերադարձել էր աշխատանքի, ու հենց առաջին թռիչքի ժամանակ ամբողջ անձնակազմը հնարավորություն էր ստացել մի քանի օր հանգստանալու Դուբայում: Այստեղ Սառան, կասկածելով ամուսնու և Վիկայի դավաճանությանը, փախչում է հյուրանոցից ու կորում: Երեք տարի շարունակ հնարավոր բոլոր միջոցներով Սառայի որոնումները արդյունք չեն տալիս: Սոսի 4-ամյա աղջիկը ամեն օր սպասում է մորը: Սոսի համար Սառային գտնելը դառնում է հիվանդություն. նա սկսում է խմել և իրեն զրկում թռիչքի իրավունքից:
Ընկերների ու անձնակազմի օգնությամբ Սոսը դուրս է գալիս այս վիճակից ու նորից վերադառնում օդանավ… Առաջին թռիչքը նորից Միացյալ Արաբական Էմիրություններ՝ Դուբայ …
Հենց առաջին թռիչքի ժամանակ օդանավի պետքարանում բորտուղեկցորդուհիները տեսնում են հայելու վրա շրթներկով գրված SOS բառը ու պարզում, որ օդանավով երիտասարդ աղջիկ են տեղափոխում Էմիրատներ «վաճառելու»: Սոսին տեղյակ են պահում դեպքի մասին, ու հենց ինքնաթիռում՝ վայրէջքից րոպեներ անց, ձերբակալում են աղջիկներ տեղափոխող տղամարդուն: Սկսվում է դատական գործընթաց, և այս դեպքը ճանապարհ է բացում Սառայի որոնումները նոր թափով սկսելու համար…
Դեպի վայրէջք, Սերիա 25
Ըստ ամսաթվի
Ըստ ամսաթվի
Ըստ դիտումների
 
Ավելին