Array ( [mr_id] => 77926 [mr_node] => 71566 [mr_media] => 72837 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72837 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72837.jpg [media_name] => l-rngM1TK56y.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 16:22:09 )
Facebook Instagram Youtube
ՊԵԿ. Տնտեսվարողները պետք է տեղադրեն նոր սերնդի ՀԴՄ սարքեր
Եթե տնտեսվարողը հրաժարվի ՀԴՄ նոր սերնդի սարքավորումներ տեղադրել, կնախազգուշացվի, որից հետո կտուգանվի:

Տնտեսվարողները հունվարի մեկից պետք է տեղադրեն նոր սերնդի ՀԴՄ սարքավորումներ: ՊԵԿ ընթացակարգային վարչության պետը տեղեկացրեց, որ ՀԴՄ սարքավորումները ներդրվել են փուլ առ փուլ: 2013 թվականին խոշոր տնտեսվարողները ներդրեցին սարքավորումները, հետո միջին բիզնեսով զբաղվողները: Հերթը հասել է փոքրերին, որոնք տարեկան մինչև 10 միլիոն դրամի հասույթ ունեն:

ՀԴՄ սարքավորումներ ձեռք բերելու համար՝ տնտեսվարողները կարող են իրենց դիմում -հայտերը լրացնել էլեկտրոնային տարբերակով : Եթե դիմում հայտը ամբողջությամբ է ներկայացվի ՝ տնտեսվարողը մեկ օրում կարող է ձեռք բերել ՀԴՄ նոր սերնդի սարքավորումը: 

Եթե տնտեսվարողը հրաժարվի ՀԴՄ նոր սերնդի սարքավորումներ տեղադրել, կնախազգուշացվի, որից հետո կտուգանվի:

Սարքավորումն արժե 160 հազար դրամ: Տնտեսվարողը կարող է նաև վճարումը կատարել 2 տարվա ընթացքում՝ կատարելով ամսական վճարումներ: Սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին այդ սարքավորումները կհատկացվեն անվճար: