Array ( [mr_id] => 77928 [mr_node] => 71567 [mr_media] => 72838 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72838 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72838.jpg [media_name] => 26321_tonatsar_21_12_2_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 16:41:43 )
Facebook Instagram Youtube
Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ԱԻՆ-ն արձագանքել է 322 պատահարի
Ամանորի նախօրեից մինչև հունվարի 7-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունը գրանցել 323 պատահար: Նախորդ տարվա նույն օրերի համեմատ ցուցանիշն 9-ով պակասել է:

Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը գրանցվել է 323 պատահար, 111-ը՝ արտակարգ: Զոհվել է 8, տուժել՝ 77 մարդ: Փրկարարներին հաջողվել է 12 մարդու կյանք փրկել: Ամանորին թունավորվել է 7 մարդ, 2-ին փրկել չի հաջողվել: 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 9-ով նվազել են գրանցված դեպքերը (315), սակայն զոհերը 2-ով ավելի են (6) և տուժածները` 24-ով (53): 

Ամանորին արտակարգ իրավիճակ է նաև նվեր չստանալն ու տոնական սեղանը ժամանակին չհասցնելը: Փրկարարներն օգնել են անգամ տոլմա պատրաստելու հարցում: 

ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարներն ամանորին նաև հատուկ հագուստով էին. Ձմեռ Պապերը ճոպաններով իջել են տանիքից ու նվերներ բաժանել «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի այցելուներին: