Array ( [mr_id] => 77927 [mr_node] => 71568 [mr_media] => 72839 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72839 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72839.png [media_name] => grip-634x445.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 17:27:22 )
Facebook Instagram Youtube
H1N1 վիրուսի վտանգ Հայաստանում
Գրիպով հիվանդների հետ մի՛ շփվեք, ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք:

Դեռ տոներից առաջ էր, երբ Վրաստանում գրանցվեց H1N1 վիրուսից մահվան առաջին դեպքը: Այսօր արդեն Վրաստանում հաստատված 162 դեպ կա, գրանցվել է 10 մահ: Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա, իրավիճակը բժիկները գնահատում են վերահսկելի կայուն: Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի Մանկաբուժական բաժնի ղեկավարն 1-ին էյ էմ-ին ասել է, որ հիվանդանոցում ախտորոշվել է H1N1-ի 7-8 դեպք: բժշկական կենտրոնի փոխտնօրենը Ժամը լրատվականին հայտնեց, որ վիճակը լարված է, բայց վերահսկելի է: 

Գրիրգոր Նարեկացի բժշկական կենտրոնում այս պահին 30 հիվանդ կա սուր շնչառական հիվանդությամբ: Մանկաբույժը նշում է, օրվա ընթացքում շատ հիվանդներ են ունենում, այսօր էլ դիմել է 10-ը հիվանդ, 4 պառկել են, 6-ը բժշկական օգնություն են ստացել և դուրս են գրվել: Սուրբ Նարեկացի բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի վարիչը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել: Օղին և սխտորը հակավիրուսային ակտիվություն ունեն, բայց միամտություն կլինի հավատալ, թե դրանք կօգնեն: 

Առողջապահության պատասխանատուները մի քանի սկզբունք են հիշեցնում. եթե հիվանդ չեք, Խուսափեք գրիպով հիվանդների հետ շփումից: Եթե հիվանդացել եք, դիմեք բժշկի: Մի՚ զբաղվեք ինքնաբուժությամբ: Ձեռքերը հաճախ լվացեք օճառով: Հազալիս և փռշտալիս փակեք ձեր բերանը: Եվ Եթե հիվանդ եք, մնացեք տանը: