Array ( [mr_id] => 77931 [mr_node] => 71576 [mr_media] => 72845 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72845 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72845.jpg [media_name] => Samvel-Mayrapetyan-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-09 12:16:32 )
Facebook Instagram Youtube
ՀՔԾ-ն անձնագիրը Մայրապետյանին վերադարձրել է` ՀՀ-ից ելքի արգելքով
Սամվել Մայրապետյանի փաստաբանները հայտնել են, որ անձնագիրը վերադարձնելու պատասխանի մեջ ՀՔԾ-ն գրավոր արգելել է, որ Մայրապետյանը Հայաստանից մեկնի որևէ երկիր:

Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը: Մինչև այդ` նրա պաշտպանը դիմել էր այդ միջնորդությամբ՝ քանի որ Մայրապետյանը լուրջ հիվանդություն ունի, որը հնարավոր է բուժել միայն արտասահմանում: Սամվել Մայրապետյանի փաստաբանները հայտնել են, որ անձնագիրը վերադարձնելու պատասխանի մեջ ՀՔԾ-ն գրավոր արգելել է, որ Մայրապետյանը Հայաստանից մեկնի որևէ երկիր: Ավելին՝ Հայաստանից դուրս գալու ցանկացած փորձ կդիտարկվի քննությունից թաքնվելու գործողություն: Փաստաբանները կարծում են, որ ՀՔԾ-ն անձնագիրը վերադարձրել է, քանի որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը հարցեր էր ուղղել կառավարությանը: