Array ( [mr_id] => 77953 [mr_node] => 71588 [mr_media] => 72854 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72854 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72854.jpg [media_name] => Ani Tom Catena Amusnutyun copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-09 15:57:13 )
Facebook Instagram Youtube
Քաթինա. Գուցե մի օր որոշեմ տեղափոխվել Հայաստան
Թոմ Քաթինան ամուսնությունը պաշտոնապես գրանցել է Հայաստանում:

Միացյալ Նահանգներում ծնված, Աֆրիկայում 20 տարի աշխատող բժիշկը` հայկական երախտագիտության` «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի 2017-ի դափնեկիրը, ամուսնանում է Երևանում: Քաթինա զույգն ամուսնությունը պաշտոնապես գրանցում է զագսում: 

Ամռանն առաջին անգամ կնոջն իր հետ Հայաստան էր բերել: Նուբայի լեռներում բոլորին ու նրան էլ զարմացրել էր հայկական պատմություններով: Երևան ժամանելուն պես տիկին Քաթինային պատրաստվում էր ուտելու տանել: 

« 1 տարի է Նասիմային պատմում եմ Հայաստանի ուտելիքի և այն մասին, թե այն ինչ համեղ է: Նա անհամբեր սպասում է, թե երբ է փորձելու: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ նա այստեղ գիրանալու է»: 

Հայաստանում միջազգային մրցանակ ստանալուց հետո բժիշկ Քաթինան հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում: Արտակ Ալեքսանյանի հետ հարցազրույցում նկատում է` այդ ուշադրությունը հարմարավետ չէ, բայց դրանից փորձում է օգուտ քաղել Նուբայի լեռների միակ հոսպիտալի համար: 

« Սուդանում իմ հիվանդներն իմ հայտնիության մասին չգիտեն: Որպեսզի հասկանաք, թե ինչու, մի օրինակ բերեմ: Կինս Սուդանից է: Նրա մայրը նույնպես: Երբ կինս մորը հարցրեց` գիտե՞ս Թոմը որտեղից է, նա պատասխանեց, որ լսել է, թե Քենիայից եմ, քանի որ նրա համար ամենահեռավոր վայրը Քենիան է», - պատմել է Քաթինան: 

Քաթինան ասում է, որ իր սիրտը Սուդանում է, բայց երբ այնքան ծերանա, որ չկարողանա բժշկել, գուցե որոշի այլ երկիր տեղափոխվել և Հայաստանը տարբերակներից մեկն է: 

«Երբեմն նկատել եմ, երբ Երևանում փողոցով քայլում եմ, մարդիկ ինձ ճանաչում են: Դա խիստ տարօրինակ է, բայց հաճելի: Ես իսկապես այստեղ կարծես տանը լինեմ: Հայերն այնպես են անում, որ մարդիկ այստեղ գալով սիրահարվում են երկրին, ժողովրդին»: 

Թոմ Քաթինան «Ավրորա» նախաձեռնության նախագահն է` մեկ տարի ժամկետով: Այս տարվա սկզբին որոշ ժամանակ ապրելու է Հայաստանում, մարտին կվերադառնա Սուդան` Նուբայի լեռներ: Վեց ամիս կաշխատի այնտեղ և տարեվերջին նորից կժամանի Երևան: Այս տարի Թոմ Քաթինան Հայաստանում կլինի 3 ամիս: