Array ( [mr_id] => 77962 [mr_node] => 71592 [mr_media] => 72858 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72858 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72858.jpg [media_name] => Թայլանդ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-09 17:49:32 )
Facebook Instagram Youtube
Հայաստանում գրանցվել է ուժեղ քամի և փակ ճանապարհներ
ԱԻՆ-ը հենակետեր է ստեղծել Արագածոտնում, Գեղարքունիքում, Սյունիքում:

Ամենաուժեղ քամին գրանցվել է Թալինում՝ 18 մ/վ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը ուժեղ քամու պատճառած վնասի մասին մեկ ահազանգ է ստացել: Գիշերը Դավիթաշեն Վարչական շրջանում ընկել է հեռահաղորդակցության սյունը:

Ահազանգերի մեծ մասը փակ ճանապարհների վերաբերյալ է: Այս կադրերը Արագածոտնի մարզի Ճարճակիզ գյուղից են: Բուժօգնության կարքի ունեցող երեխային փրկարարները հասցնում են շտապ օգնության մեքենա: Բժիշկները չեն կարողացել դեպքի վայր հասնել փակ ճանապարհի պատճառով:

Նախարարությունը գիտի եղանակային վատ պայմանների պատճառով անընդհատ փակվող ճանապարհները: Թիրախային հենակետեր են ստեղծվել Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում: 

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխգնդապետը մեկնաբանում է Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի դժվարանցանելիությունը: Ռուսական կողմում Մոտ 170 մեքենա արգելափակվել էր: Լեռնային ճանապարհը հաճախ փակվում է ձնահյուսի վտանգի պատռճառով: 

ԱԻՆ-ը անընդհատ կապի մեջ է Օսիայի գործընկերների հետ: Տեխնիկական անձնակազմը սկսում է ձյունը մաքրել, երբ ձնահյուսի վտանգ չկա: