Array ( [mr_id] => 77988 [mr_node] => 71606 [mr_media] => 72867 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72867 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72867.jpg [media_name] => tramphy-zhamanaki-korust-e-anv-n141321-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-10 12:59:10 )
Facebook Instagram Youtube
Թրամփի ու դեմոկրատների հանդիպումը տապալվել է
Թրամփը լքել է դեմոկրատների հետ հանդիպման սրահը:

Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենախոշոր շաթդաուններից մեկը կշարունակվի: Քաղաքական քաոսին վերջ դնելու համար Թրամփը Դեմոկրատներին հրավիրել էր Սպիտակ տուն: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ու Դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը Սպիտակ տուն էին եկել կառավարության աշխատանքը վերականգնելու պահանջով, բայց Թրամփը երաշխիքներ է պահանջում, և պնդում է պատի կառուցման անհրաժեշտությունը: Թրամփը Բանակցային սրահից դուրս եկավ 40 րոպե անց:

Սպիտակ տան դիմաց հավաքված դեմոկրատները նախագահին մեղադրեցին անպատասխանատու մոտեցման մեջ: Ըստ Փելոսիի` Թրամփին չեն մտահոգում վարկատուների, հասարակ քաղաքացիների խնդիրները, իսկ սահմանային ճգնաժամը կարելի է առանց պատի էլ հաղթահարել:

Հանդիպմանը մասնակցում էր նաև փոխնախագահ Մայք Փենսը, որը դեմոկրատների մեկնաբանությունը լսելով առաջարկեց Սպիտակ տան բանակցային սրահում վերականգնել տեսախցիկների ավանդույթը:

Պատի կառուցման համար կոնգրեսը պետք է հաստատի 5,միլիարդի 700 մլն դոլարի հատկացումը: Նախօրերին իր տեսաուղերձում Թրամփն արտակարգ իրավիճակ մտցնելու մասին չխոսեց: Դեմոկրատների սկզբունքային մոտեցումը, սակայն, կարող է նախագահին ստիպել քարտ բլանշն օգտագործել: Այդ դեպքում նա իրավունք ունի պատի կառուցումը սկսել առանց կոնգրեսի հավանության: Սա մնում է պահուստային տարբերակ: Մինչև այդ նախագահը մեկնում է հարավային սահման` որտեղ պատի մի մասն արդեն կառուցվել է: