Array ( [mr_id] => 77975 [mr_node] => 71607 [mr_media] => 72868 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72868 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72868.png [media_name] => 7.thumb.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-10 14:52:01 )
Facebook Instagram Youtube
Վենեսուելայում չեն ընդունում նախագահ Մադուրոյի վերընտրությունը
Մադուրոյի աջակիցները առաջարկել են դավաճան որակել քաղաքական բոլոր գործիչներին, որոնք չեն ընդունում նախագահի նոր ժամկետը:

Վենեսուելան ներքին բախումների եզրին է: Այսօր նախատեսված է մայիսին վերընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալությունը: Ընտրության արդյունքը չեն ճանաչում ընդդիմությունը, լատինամերիկյան երկրների մեծ մասը, Միացյալ Նահանգները ու նույնիսկ Վենեսուելայի խորհրդարանը, որը մերժել է ընդունել Մադուրոյի նախագահությունը:

Մադուրոյի աջակիցները առաջարկել են դավաճան որակել քաղաքական բոլոր գործիչներին, որոնք չեն ընդունում նախագահի նոր ժամկետը: Նրանք ընդգծում են, Վաշինգտոնը տարիներ շարունակ փորձում է հեղաշրջում իրականացնել և գրավել Վենեսուելան: Նախագահը զգուշացնում է՝ եթե ամեն ինչ չհանդարտվի, կսկսվի քաղաքացիական պատերազմ:

Միացյալ Նահանգների պատժամիջոցների և վատ կառավարման պատճառով երկրի տնտեսությունը ու սոցիալական վիճակը գահավիժում է: Նախագահը բազմիցս ճնշել է հակակառավարական ցույցերը, որոնք խոստանում են նոր թափ ստանալ նախագահի երդմնակալությունից անմիջապես հետո: