Array ( [mr_id] => 77991 [mr_node] => 71608 [mr_media] => 72869 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72869 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72869.jpg [media_name] => aj_xek_15_11_15_november_2018_10_00_18_am_00048_00_25_03_12_still001.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-10 15:16:59 )
Facebook Instagram Youtube
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը կշարունակի պաշտոնավարել
Նախարարությունն աշխատելու է զարգացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը: Քննարկվում է Լարսը շրջանցող ճանապարհ կառուցելու խնդիրը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կշարունակի պաշտոնավարել: Անդրադառնալով նախարարության անվան փոփոխությանը` Հակոբ Արշակյանն ասաց, որ իրենց նպատակն է լինելու զարգացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը:

Հակոբ Արշակյանի խոսքով` քննարկում են նախարարության անվան մեջ ռազմարդյունաբերություն բառը կիրառելու նպատակահարմարությունը և ավելի շատ հակված են խուսափել դրանից:

Լարսի խնդիրը շարունակում է մնալ Տրանսպորտի նախարարության բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը: Քննարկվում է այլընտրանքային ճանապարհ կառուցելու հնարավորությունը:

Հակոբ Արշակյանը նշեց, որ Ռուսաստանն ունի սահմանային անցակետերն արդիականացնելու ծրագիր և Լարսը դրանում նույնպես պետք է ընդգրկված լինի: