Array ( [mr_id] => 77992 [mr_node] => 71610 [mr_media] => 72871 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72871 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72871.jpg [media_name] => Zoro AJ mandat copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-10 15:50:18 )
Facebook Instagram Youtube
Նորընտիր պատգամավորներին մանդատները հանձնել են ընտրողները
Խորհրդարան անցած պատգամավորներին առաջին անգամ մանդատներ է հանձնում ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ հենց ընտրողը: Յուրաքանչյուր ընտրական տարածքում ԿԸՀ-ն ընտրել է երկուական քաղաքացու` մանդատները հանձնելու համար:

Մանդատների հանձնումը սկսվեց ամենաքիչ քվեներ ստացած ուժի անդամների հրավերով: Առաջինը մանդատ ստացան լուսավոր Հայաստանի պատգամավորները: 

Առաջին մանդատ հանձնող քաղաքացին ամենատարեցն էր: Բավական Փիլոյանը 103 տարեկան է: Ապրում է Լոռու մարզի Սարահաթ գյուղում: Նա իր ձեռքով մանդատ հանձնեց Լուսավոր Հայաստանի պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանին: 

Ընդհանուր առմամբ մանդատներ հանձնելու համար ընտրվել էր 28 քաղաքացի: Մանդատ հանձնող մեկ այլ ընտրող էլ հենց քվեարկության օրն էր դարձել 18 տարեկան: 

Նորընտիր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը Սոնա Ղազարյանն է, որը մինչեւ այս եղել է Երեւանի ավագանու անդամ: Խորհրդարանական գործունեությունը սկսելու է Երեւանի մասին օրենքներում փոփոխություններ կատարելով: 

7-րդ գումարման խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքն ունի 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ Ազգային Ժողովի առաջին նստաշրջանը հունվարի 14-ին է: