Array ( [mr_id] => 77986 [mr_node] => 71613 [mr_media] => 72873 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72873 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72873.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-10 16:09:17 )
Facebook Instagram Youtube
Արցախի Հանրային հեռուստատեսությունը կունենա արբանյակային սփռում
Հանրայինի տնօրենը նորություններ է խոստանում նոր եթերաշրջանում:

«Ինտելսատ» միջազգային օպերատորի միջոցով՝ Արցախի Հանրային հեռուստատեսությունը շուտով կունենա արբանյակային սփռում և այն հնարավոր կլինի վերահեռարձակել աշխարհի ցանկացած վայրում: Ադրբեջանում այս փաստը ցավոտ են ընդունել: Արցախում հարցը չեն քաղաքականացնում:

Արցախի Հանրայինում նախապատրաստվում են, որ արցախյան հեռուստաարտադրանքը ոչ միայն հասանելի, այլև հասկանալի լինի արտասահմանում:

Նոր հնարավորությունները ստիպելու են ավելի մեծ ուշադրություն դարձնել նաև հեռուստաարտադրանքի որակին՝ ավելի բազմակողմանի ներկայացնելով Արցախը: 

Հանրայինի տնօրենը նորություններ է խոստանում նոր եթերաշրջանում, որը կսկսվի մարտի 1-ին: