Array ( [mr_id] => 77997 [mr_node] => 71616 [mr_media] => 72875 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72875 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72875.jpg [media_name] => Finnakan-dproc-9-1132x670.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-10 17:23:37 )
Facebook Instagram Youtube
642 հոգի գրիպի գանգատով դիմել են պոլիկլինիկականներ
Ձմեռային արձակուրդից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել են դասերը, բայց շատ են բացակաները:

60-րդ մանկապարտեզի բուժքույրը ցույց է տալիս առավոտյան երեխաներին ընդունելու կարգը: Ձմեռային արձակուրդից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել են դասերը, բայց շատ են բացակաները: Հունվարի 9-ին շնչառական վարակներին բնորոշ գանգատներով 387 երեխայի են տուն ուղարկել դպրոցներից և մանկապարտեզներից: 258-ը եղել են մարզերից: Երևանի 55-րդ դպրոցի բուժքույրը նշում է, այսօր ունեցել են 240 բացակս: 

196-րդ և 199-րդ դպրոցներում դասին նստած հիվանդներ չկային: Դասապրոցեսի կեսից էլ տուն չեն ուղարկել. դպրոցների բուժքույրերը նշում են, որ եթե աշակերտները հիվանդ են լինում, ծնողները զանգում են, զգուշացնում:

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մեկ դպրոց և մանկապարտեզ: Նա ծնողներին՝ կոչ է արել գրիպով հիվանդ երեխաներին չուղարկել կրթական հաստատություններ, որպեսզի վիրուսը չտարածվի: Նախարարի պաշտոնակատարը խոսել է նաև որոշ դպրոցներում ոչ բարվոք վիճակի, անհրաժեշտ ջերմային ֆոնի բացակայության մասին: 

Հունվարի 8-ին 642 հոգի սուր շնչառական վարակների և գրիպի գանգատներով դիմել են պոլիկլինիկաններ, հոսպիտալացվել է 597 հիվանդ, նրանց 96%-ը երեխա է: