Array ( [mr_id] => 78010 [mr_node] => 71627 [mr_media] => 72879 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72879 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72879.jpeg [media_name] => 45366672_403.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-11 12:03:10 )
Facebook Instagram Youtube
Թուրքիայի մեջլիսի նախագահին վիրավորելու մեջ մեղադրվող լրագրողն ազատազրկվել է
Լրագրողը հայտարարել է, որ վճիռն անարդար է:

Ստամբուլի դատարանը պետական ծառայողին վիրավորելու մեղադրանքով թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի նախկին թղթակից Փելին Ունքերին դատապարտել է մեկ տարի ազատազրկման: Պատճառն այն է, որ լրագրողը «Ջումհուրիյեթում» լուրեր էր հրապարակել Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմի որդիների` օֆշորային սկանդալում ներգրավվածության մասին: Խոսքը «Paradise Papers» անունով հայտնի փաստաթղթերի մասին է, որոնցից հայտնի էր դարձել, որ Յըլդըրըմները Մալթայի օֆշորում ունեն 5 ընկերություն: Լրագրողը հայտարարել է, որ վճիռն անարդար է, ինքը կատարել է իր լրագրողական պարտականությունները և պահանջելու է, որ իրեն արդարացնեն: