Array ( [mr_id] => 78012 [mr_node] => 71628 [mr_media] => 72880 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72880 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72880.png [media_name] => garo-paylan-634x445.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-11 12:09:02 )
Facebook Instagram Youtube
301-րդ հոդված. Կարո Փայլանին մեղադրում են թրքությունը վիրավորելու հոդվածով
Փայլանը մեկնաբանել է իր դեմ 301 հոդվածի գործածումը` նշել, որ կառավարությունը 301-րդ հոդվածն օգտագործում է ընդդիմությանը լռեցնելու համար:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել այդ երկրի քրեական օրենսգրքի 301 հոդվածով, որով պատիժ է նախատեսվում Թուրքիային թուրք ազգությանը կամ թուրքական կառավարական կառույցները վիրավորելու կամ նսեմացնելու համար։ Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել խորհրդարան՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով և հետաքննություն սկսելու համար ստացել է նաև արդարադատության նախարարության թույլտվությունը: Փայլանը մեկնաբանել է իր դեմ 301 հոդվածի գործածումը` նշել, որ կառավարությունը 301-րդ հոդվածն օգտագործում է ընդդիմությանը լռեցնելու համար: 301 հոդվածը լայն քննարկվեց Ակօսի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Այն ժամանակ կառավարությունը հայտարարեց, որ դրա կիրառությունը կսահամանափակի, այն փաստացի չի գործի: Փոփոխություններից հետո սահմանվեց, որ այս հոդվածով հետաքննություն սկսելու համար անհրաժեշտ է արդարադատության նախարարության թույլտվությունը, ինչը Փայլանի դեպքում արդեն կա: