Array ( [mr_id] => 78028 [mr_node] => 71639 [mr_media] => 72884 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72884 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72884.jpeg [media_name] => 651db1e9bfbfc858b35d9c9a54ef7f12.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-11 15:07:24 )
Facebook Instagram Youtube
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը դատապարտել է Ադրբեջանի սահմանային քաղաքականությունը
Բաքվի Հեյդար Ալիևի օդանավակայանում տիրող ռասիստական ավանդույթները Մոսկվան Ալիևի հետ վաղուց է քննարկում:

 Ռուսաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի սահմանային քաղաքականությունը, որի հիմքում սովորական ատելությունն է: Մարդկանց երկիր մուտք գործել թույլ չեն տալիս բացառապես հայկական ազգանուն ունենալու պատճառով:

«Նման դեպքերի մասին տեղեկություններ են եղել սոցցանցերում նաև տոնական օրերին, դրանից առաջ էլ ենք ֆիքսել այդպիսի դեպքեր: Ադրբեջանական կողմի առաջ պարբերաբար դնում ենք այս հարցը, ասում ենք, որ սա դժբախտաբար արդեն ավանդույթ է դարձել, ինչը վատ է ու սխալ», - ասել է Զախարովան:

Ահա ամենաթարմ դեպքը: Մոսկվայում բնակվող Քրիստինա Գևորգյանն ընկերների հետ որոշել էր Ամանորը Բաքվում դիմավորել: Դիմել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատուն, որ պարզի՝ կարող է արդյոք մեկնել Բաքու: Դեսպանատունը հայկական ազգանվան պատճառով պարզապես արհամարհել է ու չի պատասխանել: Քրիստինան մեկնել է: Օդանավակայանում նրան առանձնացրել են, հարցաքննել, վիրավորել, հոգեբանական բռնության ենթարկել՝ հասցնելով արցունքների: Օդանավակայանի ադրբեջանցի աշխատակիցները կնոջը սպառնացել են հաշվեհարդարով, եթե համարձակվի հեռախոսով նկարել իրենց:

«Սա էթնիկ խտրականության առաջին դեպքը չէ: Անցած տարի առնվազն 16 նման դեպք ենք ֆիքսել, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի քաղաքացիների հետ: Մարդկանց մի քանի ժամ պահել են օդանավակայանում, որից հետո բռնի ուժով արտաքսել»,- նկատել է Զախարովան:

Մայիսին նույն վիճակում էր հայտնվել 81-ամյա մի կին, քանի որ անունը Օլգա Բարսեղյան էր, անցած հունվարին 2 օր օդանավակայանում էին պահել Վիկտորիա Աղոյանին: Բայց նույն վերաբերմունքին են արժանացել նաև այլ երկրների քաղաքացիներ, ինչպես Տալլինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական Կարինա Հովհաննիսյանը և հայկական ազգանունով տարբեր երկրների բազմաթիվ այլ քաղաքացիներ, կանայք երեխաների հետ, նույնիսկ 8-ամյա երեխայի: Զախարովան ընդգծել է՝ նման վարքը կոպտորեն խախտում է Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները և երկկողմ պայմանագրերն ու թվարկել դրանք

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ընդգծել է, նման վարքն անթույլատրելի է և ադրբեջանական կողմը հավաստիացրել է, թե խնդիրը կփորձի կարգավորել: