Array ( [mr_id] => 78021 [mr_node] => 71640 [mr_media] => 72885 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72885 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72885.jpg [media_name] => 264162.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-11 15:10:40 )
Facebook Instagram Youtube
Սիրիայից դուրս է բերվել ԱՄՆ ԶՈՒ ցամաքային ռազմատեխնիկայի մի մասը
Փորձագետների դիտարկմամբ՝ այս որոշումը պայմանավորված է թուրքական և քրդական գործոններով:

CNN-ի տեղեկությամբ, Միացյալ Նահանգների զինուժին պատկանող ցամաքային ռազմատեխնիկայի մի մասը վերջին մի քանի օրվա ընթացքում դուրս է բերվել Սիրիայից: Սա առաջին գործնական քայլն է` Դոնալդ Թրամփի որոշումից հետո: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թրամփը համաձայնել է դանդաղեցնել զորքի դուրս բերումը՝ գործընթացն առավել ճիշտ կազմակերպելու համար: Փորձագետների դիտարկմամբ, այս որոշումը պայմանավորված է նաև թուրքական և քրդական գործոններով: