Array ( [mr_id] => 78023 [mr_node] => 71642 [mr_media] => 72887 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72887 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72887.jpg [media_name] => Tumanyani_tun.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-11 15:33:27 )
Facebook Instagram Youtube
Հովհաննես Թումանյան 150. Թանգարանը միջոցառումներ կիրականացնի ամբողջ տարվա ընթացքում
Հովհաննես Թումանյանի թանգարանը պատրաստվում է բանաստեղծի ծննդյան 150-ամյակին:

Փետրվարի 19-ին թանգարանում կանցկացվի տոնական միջոցառում, կազմակերպիչները փակագծերը չեն բացում, բայց հորդորում են թանգարան գնալ հետաքրքիր հագուստով ու դիմահարդարմամբ: Տոնական միջոցառումները կշարունակվեն ամբողջ տարին: Կհրատարակվեն ու կթարգմանվեն բանաստեղծի գրքերը: Ամռանը մի երեկո կնվիրվի թիֆլիսյան հագուստների նորաձևությանը: Փետրվարի 19-ին էլ համացանցում կդրվի Թումանյանի էլեկտրոնային ստորագորությունը, որից կսկսվի ևս մեկ, նոր նախագիծ: