Array ( [mr_id] => 78051 [mr_node] => 71650 [mr_media] => 72893 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72893 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72893.jpg [media_name] => 50000481_10156237236009624_4251381126066601984_n.thumb-770x510.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-12 12:50:35 )
Facebook Instagram Youtube
Փլուզվել է Արամի 23 հասցեի շենքի մի մասը
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի փորձասենյակի պատն ու առաստաղը փլուզվել են:

Ուրբաթ ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Փլուզվել է Արամի 23 հասցեի շենքի մի մասը: Այդ կառույցում փորձեր էր իրականացնում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր շենքի վթարային վիճակի մասին: Կառույցը, որը նաև պատմամշակութային հուշարձան է դարձեր էր 4-րդ կարգի վթարային և փլուզման վտանգը սպառնում էր ամեն վայրկյան: Խնդրին տեղյակ են եղել պետական բոլոր մարմինները, Արտակարգ իրավիճակների նախարարությունն արգելել էր աշխատանքը շենքում: Բարեբախտաբար փլուզումը տեղի է ունեցել ուշ երեկոյան և շենքում մարդիկ չեն եղել: Փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը ու առաստաղը, վնասվել է ընդունարանի առաստաղը: Փլուզվել են նաև շենքին կից տան հյուրասենյակի արտաքին պատն ու առաստաղը: Փրկարարները զգուշացնում են կառույցի մյուս հատվածի փլուզման վտանգի մասին: