Array ( [mr_id] => 78060 [mr_node] => 71655 [mr_media] => 59602 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59602 [media_album] => 7 [media_path] => media/2016/02/59602.jpg [media_name] => 6585.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-02 11:47:39 )
Facebook Instagram Youtube
ԵԱՀԿ-ում ՌԴ դեսպան. ԱԳ նախարարները կպատրաստեն երկրների ղեկավարների հանդիպում
Ղարաբաղյան բանակցային այս փուլի մասին խոսելով՝ ԵԱՀԿ-ում Ռոււսաստանի մշտական ներկայացուցիչն ասել է, որ շուտով կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպում:

ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնած Սլովակիայի ԱԳ նախարարը, ներկայացնելով իր առաջնահերթությունները, ընդգծել է հակամարտությունների խնդիրը: Ղարաբաղյան խնդրի մասին խոսելով` ԵԱՀԿ գործող նախագահը նկատել է երկխոսության ինտենսիվացումն ու հրադադարի խախումների նվազումը:

Ղարաբաղյան բանակցային այս փուլի մասին էլ խոսել է ԵԱՀԿ-ում Ռոււսաստանի մշտական ներկայացուցիչը: Նա ասել է, որ շուտով կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպում:

Լուկաշևիչը խոսել է նաև բանակցությանն Արցախի մասնակցության մասին, ասել, որ այդ հարցը կարող են լուծել միայն կողմերը և նման համաձայնություն այս պահին չկա: Ռուսաստանի դեսպանի խոսքով, հիմա կա լուրջ գործընթաց համանախագահների գլխավորությամբ:

Դեկտեմբերին Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը: Միջնորդները առաջարկել էին նոր հանդիպում անցկացնել հունվարին: