Array ( [mr_id] => 78075 [mr_node] => 71656 [mr_media] => 72898 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72898 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72898.jpg [media_name] => 190111-tulsi-gabbard-president.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-12 14:48:56 )
Facebook Instagram Youtube
Արցախ այցելած կոնգրեսական Թուլսի Գեբրդը կառաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու
Թեկնածությունը պաշտոնապես կառաջադրի առաջիկա շաբաթ: ԱՄՆ նախագահի ընտրությունը նախանշված է մեկ տարի անց:

Նախագահի ընտրությունների պատրաստվող Միացյալ Նահանգներում այս պահին գլխավոր քաղաքական հարցն է հնչում: Պատասխանողն ու ԱՄՆ նախագահի նոր թեկնածուն ամերիկյան կոնգրեսի դեմոկրատ անդամ Թուլսի Գեբրդն է, աշխատում է կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Սկանդալի կենտրոնում էր հայտնվել երկու տարի առաջ, երբ հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Պարզաբանել էր, որ հանդիպումը պլանավորված չէր, բայց երբ հնարավորություն ստեղծվեց, չմերժեց:

Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ ԱՄՆ նախագահի նոր թեկնածուն երկու տարի առաջ` 2017-ի սեպտեմբերին Արցախում էր: Շուշիում և Ստեփանակերտում: Եթե Գեբրդն ընտրվի, կլինի ԱՄՆ առաջին գործող նախագահը, որն այցելել է Արցախ, հանդիպել արցախցի պաշտոնյաների հետ: Նա նույնիսկ ելույթ է ունեցել Արցախի խորհրդարանում և նշել, որ Ստեփանակերտի միջազգային ճանաչման համար կարևոր են երկկողմ շփումները:

Հավայի նահանգը, որտեղից ընտրվել է կոնգրեսականը, Արցախի անկախությունը ճանաչել է 2016-ին: Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները սպասվում են առաջիկա տարի: