Array ( [mr_id] => 78069 [mr_node] => 71663 [mr_media] => 64775 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64775 [media_album] => 7 [media_path] => media/2017/03/64775.jpg [media_name] => Trump%20speech%20preview_1488266070423_205306_ver1.0_17768454_ver1.0_640_360.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-03-01 11:42:03 )
Facebook Instagram Youtube
ԱՄՆ կառավարության շաթդաունը ամենաերկարն է երկրի պատմության մեջ
Մեքսիկայի հետ սահմանին Թրամփն առաջին անգամ խոսել է արտակարգ իրավիճակ մտցնելու հնարավորության մասին:

Ամերիկյան կառավարության մասնակի անգործությունը հունվարի 12-ին գերազանցեց 1995թ.ի ռեկորդը` դառնալով ամենաերկարը երկրի պատմության մեջ: Բացի այդ Թրամփի օրոք ֆինանսավորման բացակայությամբ պայմանավորված շաթդաունը տեղի է ունենում արդեն 3-րդ անգամ, նման բան Ամերիկան 4 տասնամյակ չէր տեսել: 

Սպիտակ տան դիմաց բողոքի ակցիաներ են: Մի կողմում միգրացիոն խիստ քաղաքականության կողմնակիցներն են, որոնք նախագահին հորդորում են այդուհանդերձ կառուցել պատը, մյուս կողմից հնչում են սահմանային ճգնաժամին վերջ դնելու կոչեր: 

Սպիտակ տան ղեկավարն այս ընթացքում տանը չէ: Սահմանային պատի կառուցման շուրջ դեմոկրատների հետ տապալված հանդիպումից հետո նախագահը մեկնել է Տեխաս: Սահմանային անցակետերից մեկում զենքի ու թմրամիջոցների ֆոնին նախագահը պատկերավոր ցույց է տալիս, թե ինչից է ցանկանում պաշտպանել ամերիկացիներին:

Մեքսիկայի հետ սահմանին Թրամփն առաջին անգամ խոսեց արտակարգ իրավիճակ մտցնելու հնարավորության մասին: Այդ դեպքում նախագահը կոնգրեսի հավանության կարիքն այլևս չի ունենա: Պատը կկառուցեն զինվորականները, ֆինանսավորումն էլ կտրամադրվի տարբեր ֆոնդերից: 

Մինչև այդ` դաշնային կառույցների 1 քառորդը շարունակում է մնալ անգործ ու առանց ֆինանսավորման: 800 հազար աշխատակից չվճարվող արձակուրդում է, անջատել են երկրի գլխավոր եղևնու լույսերը, տնտեսությունն ամեն շաբաթ կրում է 1.2 միլիարդ դոլարի վնաս: Շաթդաունը շարունակվելու դեպքում Թրամփը Դավոս չի մեկնի: