Array ( [mr_id] => 78097 [mr_node] => 71665 [mr_media] => 72906 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72906 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72906.jpg [media_name] => ավետիսյաններ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-12 16:57:46 )
Facebook Instagram Youtube
Ավետիսյանների սպանության 4-րդ տարելիցը նշվել է բողոքի գործողությամբ
Գյումրեցիների բողոքն ուղղված էր ընդդեմ ռազմաբազայի զինծառայողների իրականացրած հանցագործությունների։

Ավետիսյանների ընտանիքի սպանության տարելիցը Գյումրիում հիշել են ռուսական 102-րդ ռազմաբազայի զորամասերից մեկ մոտ անցկացված բողոքի գործողությամբ: 4 տարի առաջ այս օրը զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքը: Գյումրեցիների բողոքն ուղղված էր ընդդեմ ռազմաբազայի զինծառայողների իրականացրած հանցագործությունների։

Հունվարի 12-ին է լրանում նաեւ Ջուլիետա Ղուկասյանի մահվան 40-րդ օրը: 57-ամյա կինը մահացավ դեկտեմբերի 12-ին` նույն ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդյայեւի դաժան ծեծի հետևանքով:

Բողոքի գործողության մասնակիցները սպանված գյումրեցիների հիշատակը հարգեցին մեկ րոպե լռությամբ: Ռազմաբազայի ղեկավարությունն ակցիայի կապակցությամբ ուժեղացրել էր հսկողությունը: