Array ( [mr_id] => 78085 [mr_node] => 71670 [mr_media] => 72908 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72908 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72908.jpg [media_name] => 16713558.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-14 12:13:14 )
Facebook Instagram Youtube
Ենոքյանի գործ. Սպանվածի հայրը պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Վերջին օրերին թեման կրկին օրակարգ եկավ սպանված երիտասարդի հոր հայտարարությունից հետո: Նրա տեղեկություններով ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանի ներման հարցին:

Կանաչ սպորտային հագուստով երիտասարդը ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանն է: Տեսանյութը նկարահանել է ոստիկանությունը` 1996 թվականին, հանցագործությունից հետո: Մեկ այլ տեսանյութում Մհեր Ենոքյանը դեպքի վայրում ցույց է տալիս, թե ինչպես են սպանել համակուրսեցուն:

Հանցագործության գործիքները երկուսն են` դանակը և բացովի դարձակը: Տեսանյութում ոստիկանները փորձում են հասկանալ գործողությունների հերթականությունը և ում ձեռքին է եղել դանակը: Կա նաև այլ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանությունը գտնում սպանված Իոսիֆ Աղաջանովի դիակը, որտեղ երևում է, որ սպանվածի կոկորդին խորը բացվածք կա: Դեպքի երկու մասնակիցներն էլ տեսանյութում հերքում են, որ դանակն իրենց ձեռքում է եղել:

Դատարանը հետագայում երկուսին էլ դատապարտեց` Արամ Հարությունյանին 15 տարվա ազատազրկման, իսկ Մհեր Ենոքյանին մահապատժի, որը հետագայում փոխվեց ցմահ ազատազրկման: Արամ Հարությունյանն ազատվել է, իսկ Մհեր ենոքյանը բանտում սովորեց, գրքեր գրեց և 2013 թվականին ամուսնացավ: Նրա կինը լրագրող և իրավաբան Զարուհի Մեժլումյանն է: Նա համարում է, որ ամուսինը մեղավոր չէ և դատապարտվել է Արամ Հարությունյանի ցուցմունքի հիման վրա:

Զարուհի Մեժլումյանը պնդում է, որ համացանցում հայտնված տեսանյութը նկարահանելիս իրավապահ մարմինները 90-ականներին ճնշում են գործել Մհեր Ենոքյանի վրա և նա ճնշման տակ է հայտարարել, որ մարդ է սպանել:

Վերջին օրերին թեման կրկին օրակարգ եկավ սպանված երիտասարդի հոր հայտարարությունից հետո: Նրա տեղեկություններով ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանի ներման հարցին: Դրանից հետո հայտնի դարձավ, որ բժշկական համալսարանում ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են ազատ չարձակել Մհեր Ենոքյանին:

Միխայիլ Աղաջանովը մի քանի անգամ արդեն նամակ է գրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա չստորագրի Մհեր Ենոքյանին ազատ արձակելու փաստաթուղթը: Զարուհի Մեժլումյանը հայտարարում է, որ իրենք գնալու են իրավական ճանապարհով: