Array ( [mr_id] => 78105 [mr_node] => 71677 [mr_media] => 70187 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70187 [media_album] => 9 [media_path] => media/2018/05/70187.jpg [media_name] => nikol-pashinyan-6-768x512.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-09 13:51:15 )
Facebook Instagram Youtube
Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչապետ: Ըստ Սահմանադրության, Ազգային ժողովը վարչապետ չի ընտրում, այլ ՀՀ նախագահը խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին, իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում:

Նախագահ Արմեն Սարգսյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը ընդունել է խորհրդարանական մեծամասնության ներկայացրած վարչապետի թեկնածուին: Նախագահը Նիկոլ Փաշինյանին նշանակել է վարչապետ: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն, բայց այն պետք է ամրապնդվի ինստիտուցիոնալ երաշխիքներով և պայմանավորվի ոչ թե անձերով, այլ ինստիտուտների կայացմամբ:

Վարչապետի խոսքով, պետք է ստեղծել ավանդույթներ իշխանության հստակ տարանջատումը, հակակշիռների համակարգը երաշխավորելու համար:

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է՝ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իշխանություն ձևավորելու իրավունքն այլևս երբեք ոչ ոք իրենց ձեռքից չի խլի, նման փորձերի դեպքում էլ՝ միանշանակ կձախողի: Արմեն Սարգսյանն էլ ցանկություն է հայտնել, որ քաղաքացիները ապրեն մի երկրում, որտեղ երկիրը կառավարվում է օրենքներով և Սահմանադրությամբ: 

Նախագահի խոսքով, նոր վարչապետի հաջողությունը երկրի, ժողովրդի, ու նաև իր հաջողությունն է: