Array ( [mr_id] => 78129 [mr_node] => 71681 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
ԱԺ նոր պատգամավորներից շատերն առայժմ չունեն աշխատասենյակներ
Որոշ պատգամավորներ առայժմ չգիտեն ում տեղը որտեղ է: Ով այս շենքում առաջին անգամ է, առանց գիդի մոլորվեց: Մոլորվեց նույնիսկ Արարատ Միրզոյանը, թեև նախկինում էլի է պատգամավոր եղել:

«Իմ քայլ»-ի դատարկ սենյակներում խոսում է հատակին դրված ռադիոն: Նորաթուխ պատգամավորները ոտքի վրա են` նոր փռված գորգերի վրա: Ղեկավար կազմը հիմնականում նախընտրել է ամբողջությամբ փոխել կահավորանքը, նաև` նորոգումը:

Աշխատասենյակներն առաջին օրն առանց ցուցանակների են: Որոշ պատգամավորներ առայժմ չգիտեն ում տեղը որտեղ է: Ով այս շենքում առաջին անգամ է, առանց գիդի մոլորվեց: Մոլորվեց նույնիսկ Արարատ Միրզոյանը, թեև նախկինում էլի է պատգամավոր եղել: Փնտրում էր ճեպազրույցների սրահը` հայտնի 334-ը:

Պատգամավորներն իրենց սեպտեմբերի մեկին ներկայացել են մեծ մասը սափրված: «Իմ քայլ»-ը տեղավորվել է Հանրապետականների սենյակներում: Լենա Նազարյանը դիրքավորվել է փոխխոսնակի սենյակում, այնտեղ, որտեղ Արփինե Հովհաննիսյանն էր: Շարմազանովի սենյակը պատրաստում են մյուս փոխնախագահի համար:

Ոտքի վրա չմնալու միակ այլընտրանքը բուֆետն է: Դրա ճանապարհն էլ գտան գիդի օգնությամբ, փոքր ընդմիջմանը մի մասը հասցրեց սրճել, մյուս մասը` ճաշել: Ծառուկյանը չհասցրեց ոչ ուտել, ոչ խմել, հասցրեց միայն խոսել: ԲՀԿ ղեկավարին նստաշրջանից նստաշրջան տեսնող լրագրողները ճշտում են` նոր խորհրդարանում է՞լ է շատ բացակայելու:

Ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովի հուզմունքն այս անգամ ավելի քիչ էր: Նիստը վարեց ավելի սահուն, քան առաջին անգամ` 2017-ին: Կնյազ Հասանովին տրվող հիմնական հարցն այն է, թե այս անգամ իր վարելը խերով կլինի՞: Մինչև ԱԺ նախագահի ընտրություն, խոսնակի աշխատասենյակի ցուցանակը դեռ Բաբլոյանի անունով էր: 6-րդ գումարման խորհրդարանի ղեկավարի նկարն էլ առայժմ չի փակցվել պատին: 

ԱԺ նախագահի ընտրությունից հետո միմյանց ձեռք սեղմեցին 6-րդ և 7-րդ գումարման խորհրդարանների ղեկավարները: Արա Բաբլոյանը աշխատասենյակում Արարատ Միրզոյանին փոխանցեց օրենսդրի ղեկավարումը` ծանոթացնելով աշխատանքային պայմաններին: