Array ( [mr_id] => 78116 [mr_node] => 71683 [mr_media] => 72917 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72917 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72917.jpg [media_name] => 8510ee373f182b130debaa3bebd6e0ea-472x265.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-14 15:55:16 )
Facebook Instagram Youtube
Բաքվի ջարդեր – 29. Հայերի զանգվածային ջարդերն իրավական գնահատական չեն ստացել
Ոճիրը կազմակերպվել էր պետական մակարդակով, Բաքվում իսկական քաոս էր, սպանված հայերին թաքցնում էին: Նրանց թիվը մինչև այժմ հստակ չէ:

Ականատեսի և վերապրածի իրավունքով, Բաքվից վերջին լաստանավով 1990-ի հունվարի 17-ին փախած Գրիգորի Այվազյանը պատմում է, թե ինչպես էին հայերը հայտնվել գազազած ամբոխի ճիրաններում:

Ամեն ինչ սկսվել էր ավելի վաղ` փոքր միջադեպերով, որոնք դարձան մասսայական բռնություններ, Բաքվում հայերի որս էր սկսվել:

Բաղդասարյանների տուն զանգել են, զգուշացրել, որ գիշերը գալու են նրանց մորթելու:

Ոճիրը կազմակերպվել էր պետական մակարդակով, Բաքվում իսկական քաոս էր, սպանված հայերին թաքցնում էին: Նրանց թիվը մինչև այժմ հստակ չէ: Ադրբեջանական կողմը շրջանառվում է 30-ից 100 թիվը, հայկական կողմը մինչև 300 զոհի անուն:

Բաքվի հայերի ջարդը կարող է փաստ լինել Արցախի շուրջ բանակցային գործընթացում: Փրկվածները բացառում են որևէ ձևաչափով Ադրբեջանի իշխանության տակ արցախցիների հայտնվելու հնարավորությունը:

Ներխորհրդային և ներադրբեջանական քաղաքական պայքարի ֆոնին հայերի մեկշաբաթյա կոտորածից հետո խորհրդային ուժերը Բաքու մտան միայն հունվարի 19-ին: Պատասխանատվությունից խուսափելով՝ Ադրբեջանի իշխանությունները կատարվածի համար մեղադրեցին խուլիգանական խմբերին: Բաքվում բռնությունները դատապարտել են Եվրախորհրդարանը և ԱՄՆ կոնգրեսը, սակայն 3 տասնամյակ անց Բաքվի հայերի ջարդերը չեն ստացել իրավական գնահատական: