Array ( [mr_id] => 78112 [mr_node] => 71685 [mr_media] => 72918 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72918 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72918.jpg [media_name] => Avetis Enoqyan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-14 16:06:27 )
Facebook Instagram Youtube
Ցուցարարները պահանջում են ներում չշնորհել ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին
Կառավարության դիմաց բողոքի գործողություն են իրականացրել 23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատները:

 23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատները պահանջել են չներել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին։ Վերջին օրերին Ենոքյանի գործը կրկին օրակարգ եկավ սպանված երիտասարդի հոր հայտարարությունից հետո: Նրա տեղեկությամբ, ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին: Հանրապետության 800-ից ավելի բժիշկներ միացել են Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման դեմ ստորագրահավաքին։