Array ( [mr_id] => 78115 [mr_node] => 71688 [mr_media] => 72921 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72921 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72921.jpg [media_name] => 877317.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-14 16:21:53 )
Facebook Instagram Youtube
Թրամփը սպառնացել է պատժել Թուրքիային՝ Սիրիայի քրդերի վրա հարձակվելու դեպքում
Միացյալ Նահանգները սկսել է դուրս բերել իր զորքը Սիրիայից:

Դոնալդ Թրամփը սպառնացել է սնանկացնել Թուրքիան, եթե այդ երկրի բանակը հարձակվի Սիրիայի քրդերի վրա: Միաժամանակ Թրամփը քրդերին հորդորել է չսադրել թուրքերին: Միացյալ Նահանգները սկսել է դուրս բերել իր զորքը Սիրիայից, ինչից ոգևորվել են հատկապես թուրքերը՝ պատրաստվելով ներխուժել Սիրիա` քրդերի դեմ պատերազմելու: