Array ( [mr_id] => 78125 [mr_node] => 71690 [mr_media] => 72904 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72904 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72904.jpg [media_name] => ea77b16f-cafa-4b47-b6e7-4c71b16ea096.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-12 16:01:28 )
Facebook Instagram Youtube
Տիգրան Հեքեքյանը դատական հայցերով պահպանելու է Արամի 23 շենքը
Մշակույթի նախարարության և Արամի 23-ում գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» կազմակերպության ներկայացուցիչները շենքի պատի փլուզման և ոչ ճիշտ նախագծահաշվարկային աշխատանքի համար մեղադրում են Լևոն Վարդանյանին և քաղաքապետարանին:

Պատմական հուշարձանը ոչ թե պետք է քանդվեր ու տեղափոխվեր, այլ ապամոնտաժվեր ու նույն տեղում նորից կառուցվեր: Սա «Հին Երևան» ծրագրի ճարտապարետ Լևոն Վարդանյանի նախագծով: Մշակույթի նախարարության և Արամի 23-ում գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» կազմակերպության ներկայացուցիչները շենքի պատի փլուզման և ոչ ճիշտ նախագծահաշվարկային աշխատանքի համար մեղադրում են Լևոն Վարդանյանին և քաղաքապետարանին: Նրանց խոսքով, պատմական հուշարձանի հիմքը թուլացել է շենքն էլ վթարային է դարձել դրա հարևանությամբ իրակացնվող շինարարույթյան պատճառով: 

Ճարտարապետ Լևոն Վարդանյանի խոսքով, Պատմական հուշարձանը վթարային կարգավիճակ է ունեցել մինչև շինարարությունը, փոս փորելը: Այդ պատճառով էլ նախագծում շենքի ապամոնտաժման խնդիրն է դրել: 

Շենքը չապամոնտաժելու և հիմնահատակի ամրացման նախագիծ էր կազմել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» կազմակերպությունը: ՈՒղարկել էին նախարարություն, որը հաստատել էր, բայց «Օլդ թիթի» կազմակերպությունը բացասական արձագանք էր տվել նախագծին: 

Հիմքը չամրացվեց, պատը փլուզվեց: Երևանի գլխավոր ճարտապետը սա կոչեց անտրամաբական քաշքշուկի հետևանք: Փոսորակը փորելուն զուգահեռ շենքը պետք է իրացվեր և ապամոնտաժվեր: 

Լևոն Վարդանյանը խնդրի լուծումը պատկերացնում է շենքը ապամոնտաժմամբ, որովեհտև շենքը կարող է հիմնովին փլուզվել: Մշակույթի նախարարությունը և Տիգրան Հեքեքյանը որոշել են դատական հայցերով պահպանել շենքը և ամրացնել դրա հիմքը: