Ավազե դղյակ
Դեռևս երիտասարդ տարիներից Մարատն ու Ռաֆայելը թշնամիներ են: Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր մյուսից ավելի վեր կանգնել և իհարկե, նրանք պայքարում էին հանուն Աննայի սիրո:
Ռաֆայելն ու Աննան պատրաստվում էին ամուսնանալ, երբ Աննան իմանում է, որ մի այլ կին հղի է իր փեսացուից: Աննան հրաժարվում է Ռաֆայելից և իհարկե, այդ առիթը բաց չի թողնում Մարատը, ով խելագարի պես սիրահարված էր Աննային: Այս ամուսնությամբ Մարատը ոչ միայն տիրանում է իր սրտի թագուհուն, այլ սարսափելի հարված է հասցնում Ռաֆայելին:
Անավարտ սիրո պատմության կրողները չեն փախչի հանդիպումից:
Նոր ցավ, ատելություն ու սեր, որը պահանջում է ավարտին հասցնել կիսատ թողնվածը:
Ի՞նչ է պատրաստել ճակատագիրը նրանց ներկայում…