CooCooRooz
Հումորային նոր հեռուստանախագիծ, որը կազմված է բազմազան հումորային սքետչերից: Սքեթչերի հիմնական դերերը բաշխված են Վաչեի, Վահեի` Բոնիի և Մհերի միջև։ Մյուս դերերը խաղալու են տարբեր դերասաններ, որոնց մեծ մասին հեռուստադիտողը ճանաչում է «Ոսկե դպրոց» սիթքոմից։ Հաղորդումն ունի նաև ռեալիթի հատված, որտեղ Վաչեն, Մհերը և Բոնին խաղում են իրենք իրենց՝ ցույց տալով իրենց ներքին խոհանոցը։