Array ( [mr_id] => 80902 [mr_node] => 73488 [mr_media] => 74199 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74199 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74199.jpg [media_name] => e9f8855ed8eaa00bc26ec4efe0cb9781-rimg-w720-h387-gmir.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-10 14:12:07 )
Facebook Instagram Youtube
Տվյալագիտություն. Երևանում կբացվի բարձր արտադրողականությամբ հաշվարկների կենտրոն
Թվայնացման բումի շնորհիվ այդ թիվը առաջիկա երկու տարում կմեծանա 90%։ Ի՞նչ է փոխվելու մարդկանց կյանքում: Հարցի պատասխանը գիտեն մասնագետները:

Մաթեմատիկա, ծրագրավորում, վերլուծություն, օտար լեզուներ և բիզնես գիտելիքներ. սրանք տվյալների ինժեներ դառնալու առաջին անհրաժեշտության հմտություներն են: Ոլորտի փորձառու ֆրանսիացի մասնագետները Հայաստանում քննարկում են տվյալագիտության զարգացման միտումները: Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի տնօրենը կարծում է, որ մեր երկիրը տվյալագիտության ոլորտում մեծ հնարավորություններ ունի: 

Պարզվում է՝ ամեն օր տալիս ենք 2,5 քվինտիլիոն բայթ: Թվայնացման բումի շնորհիվ այդ թիվը առաջիկա երկու տարում կմեծանա 90%։ Ի՞նչ է փոխվելու մարդկանց կյանքում: Հարցի պատասխանը գիտեն մասնագետները: 

Ֆրանսիան աջակցում է Հայաստանին այս ոլորտը զարգացնելու համար: Դեռ անցած տարի արձանագրություն էին ստորագրել՝ Գիտությունների ազգային ակադեմիային գերհամակարգիչ նվիրաբերելու վերաբերյալ: 

Հայ և ֆրանսիացի փորձագետների զրույցի թեման արհեստական բանակությունն է, որն ուղղակի կապված է տվյալագիտության հետ: Ապագան արհեստական բանակությանն է, որն ինքնուրույն կարող է վերլուծել տվյալներ և ցույց տալ արդյունք: 

Ոլորտի փորձագետները վստահ են, տվյալագիտությունը այս դարաշրջանի «սև ոսկի»ն է: Ինչպես նավթի, այս դեպքում էլ ավելի շատ եկամուտ են ստանում տվյալները արդյունավետ օգտագործող ընկերությունները: